Բրյուգգե ՖԱ
From Wikipedia, the free encyclopedia
Բրյուգգե (Նիդերլանդերեն արտասանություն` [klɵˈbrɵɣə ˈkoːnɪŋkləkə ˈvudbɑlvəˈreːnəɣɪŋ]), բելգիական ֆուտբոլային ակումբ Բրյուգգեից։ Ակումբը ստեղծվել է 1891 թվականին և ներկայումս հանդես է գալիս Պրո Լիգայում՝ Բելգիայի բարձրագույն դիվիզիոնում։
Բրյուգգե | ||||
Ամբողջական անուն | Club Brugge Koninklijke Voetbalvereniging | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Blauw-Zwart (Սև-սպիտակ) Club FCB | |||
Հիմնադրում | նոյեմբերի 13, 1891 | |||
Երկիր | Բելգիա | |||
Մարզադաշտ | Յան Բրեյդել մարզադաշտ | |||
Տարողունակություն | 29,042 | |||
Նախագահ | Բարտ Վերհագե | |||
Մարզիչ | Իվան Լեկո | |||
Կայք | ||||
Լիգա | Պրո Լիգա | |||
2019-20 | 1-րդ | |||
|
Բրյուգգեն Բելգիայի ամենատիտղոսակիր ակումբներից է։ Այն 16 անգամ հաղթել է Բելգիայի առաջնությունը, ռեկորդային 11 անգամ՝ Բելգիայի գավաթը[1] և ռեկորդային՝ 15 անգամ՝ Բելգիայի սուպերգավաթը[2]։ Բացի դրանից, Բրյուգգեն միակ բելգիական ակումբն է, որը հասել է Եվրոպական գավաթի (ներկայումս՝ Չեմպիոնների Լիգա) եզրափակիչ։ Դա տեղի ունեցավ 1978 թվականին, սակայն այնտեղ Բրյուգգեն պարտվեց Լիվերպուլին 1-0 հաշվով[3]։ Բելգիական ակումբը պարտվեց նույն մրցակցին նաև 1976 թվականի ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակչում[4][5]։ Բրյուգգեին է պատկանում ամենաշատ հաջորդական մրցաշրջաններ Եվրոպայի Լիգայում անցկացնելու ռեկորդը (20)։