Բրատիսլավա (սլովակ.՝ Bratislava), մինչև 1919 թվականը կոչվել է Պրեշպորոկ կամ Պրեշպորեկ (Prešporok, Prešporek), Պրեսբուրգ (գերմ.՝ Pressburg), Պոժոն (հունգ.՝Pozsony), դարի կեսերին՝ Իստրոպոլիս (լատին․՝Posonium, լատին․՝Istropolis), քաղաք Կենտրոնական Եվրոպայում, Սլովակիայի մայրաքաղաք, 1541-1684 թվականներն ընկած ժամանակահատվածում եղել է Հունգարիայի մայրաքաղաքը։ Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 460 հազար մարդ, ագլոմերացիայի բնակչությունը՝ մոտ 700 հազար մարդ[1]։ Քաղաքի մակերեսը կազմում է 368 կմ²։
Բրատիսլավան և Վիեննան համարվում են Եվրոպային ամենամոտ գտնվող մայրաքաղաքները։ Բրատիսլավան աշխարհի միակ մայրաքաղաքն է, որն անմիջապես սահմանակցում է երկու այլ պետությունների՝ Ավստրիայի և Հունգարիայի հետ։ Մինչև 1936 թվականը Բրատիսլավայից Վիեննա կարելի էր հասնել քաղաքային տրամվայով։