From Wikipedia, the free encyclopedia
Բոքսիտ, առաջացել է ֆրանսերեն Լե Բո (Les Baux) տեղանքի անունից, որտեղ էլ հայտնաբերվել է առաջին բոքսիտների հանքավայրը։ Բոքսիտը ալյումինի հիմնական աղբյուրն է հանդիսանում։ Բաղկացած են հիմնականում ալյումինի հիդրօքսիդներից, երկաթի և սիլիցիումի օքսիդներից։
Բոքսիտների գլխավոր հանքագոյացնող միներալներն են գիբսիտը (Al(OH)3) բյոմիտը (γ-AlO(OH)), դիասպորը (α-AlO(OH)), գյոթիտը, հիդրոհեմատիտը, հիդրոգյոտիտը, կաոլինիտը, քլորիտները, ռուտիլը, իլմենիտը և այլն։ Գույնը՝ սովորաբար կարմիր, գորշ–շագանակագույն։ Բնության մեջ հանդիպում է պինդ, ծակոտկեն, հողանման, փուխր և կավանման ագրեգատներով։
Ըստ կառուցվածքային հատկանիշների՝ առանձնացնում են բեկորային (պելիտային, ավազաքարային, կոպճաքարային, կոնգլոմերատային) և կոնկրեցիոն (ձվաքարային(կրաքարի մի տեսակը, որ ձվի նման նախշեր ունի), սիսեռաքարային, լիմոնիտային)։
Բոքսիտների ծագումը գլխավորապես կապված է նստվածքային և լատերիտային ապարների հետ։
Բոքսիտները լայն տարածված են արևադարձային երկրներում, հատկապես Գվինեայում, Ավստրալիայում։ 2009 թվականին Ավստրալիան առաջին երկիրն էր աշխարհում բոքսիտների արդյունահանումով, այն գրեթե կազմում էր ընդհանուր պաշարների մեկ երրորդ մասը։ Նրան հաջորդում են Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Գվինեան։
Թեև ալյումինի պահանջարկը արագ աճում է, այնուհանդերձ բոքսիտների պաշարները բավարար են ալյումինի համաշխարհային պահանջները դեռևս մի քանի դար բավարարելու համար։
Երկիր | Հանքարդյունաբերություն | Պաշար | Ընդհանուր պաշար | |
---|---|---|---|---|
2010 | 2011 (դրությամբ) | |||
Գվինեա | 17,400 | 18,000 | 7,400,000 | 8,600,000 |
Ավստրալիա | 68,400 | 67,000 | 6,200,000 | 7,900,000 |
Վիետնամ | 80 | 80 | 2,100,000 | 5,400,000 |
Ճամայկա | 8,540 | 10,200 | 2,000,000 | 2,500,000 |
Բրազիլիա | 28,100 | 31,000 | 3,600,000 | 2,500,000 |
Գայանա | 1,760 | 2,000 | 850,000 | 900,000 |
Հնդկաստան | 18,000 | 20,000 | 900,000 | 1,400,000 |
Չինաստան | 44,000 | 46,000 | 830,000 | 2,300,000 |
Հունաստան | 2,100 | 2,100 | 600,000 | 650,000 |
Իրան | — | 500[2] | — | — |
Սուրինամ | 4,000 | 5,000 | 580,000 | 600,000 |
Սիերա Լեոնե | 1,090 | 1,700 | 180,000 | ? |
Ղազախստան | 5,310 | 5,400 | 160,000 | 450,000 |
Վենեսուելա | 2,500 | 4,500 | 320,000 | 350,000 |
Ռուսաստան | 5,480 | 5,800 | 200,000 | 250,000 |
ԱՄՆ | 30[2] | Ոչ արդյունաբերական | 20,000 | 40,000 |
Այլ երկրներում | 2,630 | 2,600 | 3,300,000 | 3,800,000 |
Ընդհանուր պաշարները | 209,000 | 220,000 | 29,000,000 | 38,000,000 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.