Բուխենվալդ
From Wikipedia, the free encyclopedia
Բուխենվալդ (գերմ.՝ Buchenwald [ˈbuːxənvalt]՝ «հաճարենու անտառ»), Գերմանիայի տարածքում գտնվող ամենամեծ համակենտրոնացման ճամբարներից մեկը, որը գտնվել է Թյուրինգիայում՝ Վեյմարի շրջակայքում։ Չնայած այն հանգամանքին, որ Բուխենվալդը պաշտոնապես չուներ «մահվան ճամբարի» աստիճան, 1937 թվականի ամառվանից այդտեղ սկսեցին մարդկանց ոչնչացնել։ 1937 թվականի հուլիսից մինչև 1945 թվականի ապրիլը ճամբարում կալանավորվել է 250 000 մարդ։ Բուխենվալդն ուներ 138 մասնաճյուղ ճամբար։ Այս ճամբարում ստեղծվել էր զինագործարան։ Հատկապես շատ զոհեր են եղել Բուխենվալդի Դորա-Միտտելբաու մասնաճյուղում, որի ստորգետնյա արտադրամասերում ստեղծվել են «Ֆաու-1» և «Ֆաու-2» զենքերը։ Ճամբարն ազատագրվել է 1945 թվականի ապրիլի 13-ին ամերիկյան բանակի կողմից։ Բուխենվալդում զոհվել է մոտավորապես 56 000 կալանավոր[5]։
Տեսակ | Նացիստական համակենտրոնացման ճամբարներ, Համակենտրոնացման ճամբար և թանգարան |
---|---|
Երկիր | Նացիստական Գերմանիա և Գերմանիա[1] |
Տեղագրություն | Վայմար |
Վայր | Վայմար |
Կազմված է | Institute for Typhus and Virus Research, Buchenwald?[2], Buchenwald memorial tower? և Q124820430? |
Ղեկավար կազմակերպություն | ՍՍ |
Սպասարկող | ՍՍ |
Հիմնադրված է | հուլիս 1937[3] |
Քանդվել է | ապրիլի 11, 1945 |
Տնօրեն | Karl-Otto Koch? և Hermann Pister? |
Իրադարձություններ | Nazi human experimentation?[4] |
Պաշտոնական կայք |
1945 թվականի ապրիլի 11-ին, երբ ամերիկյան բանակը մոտենում էր, Բուխենվալդում ապստամբություն է սկսվում և կալանավորներն իրենց ձեռքն են վերցնում ճամբարի վերահսկողությունը հեռացող ՍՍ-ականներից։
1945 թվականին Բուխենվալդի տարածքն անցնում է ԽՍՀՄ-ի վերահսկողությանը։ Այն տրամադրվում է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին՝ նացիստական ռազմական հանցագործներին ներկալելու նպատակով։
1958 թվականին ճամբարի տարածքում հիմնվել է «Բուխենվալդ» հուշարձանը։
Բուխենվալդում տեղի ունեցած հանցագործությունների մասին Էրիխ Մարիա Ռեմարկը գրել է «Կյանքի կայծը» վեպը[6][7][8]։