Բորիս Վիշինսկի
From Wikipedia, the free encyclopedia
Բորիս Վիշինսկի (մակեդոներեն՝ Борис Вишински, հունիսի 6, 1929(1929-06-06), Սկոպիե, Հարավսլավիայի Թագավորություն), մակեդոնացի արձակագիր, դրամատուրգ։ Մակեդոնիայի ՊԵՆ ակումբի անդամ։ Մակեդոնիայի գրողների ընկերակցության անդամ (1958):
Արագ փաստեր Բորիս ՎիշինսկիБорис Вишински, Ծնվել է ...
Բորիս Վիշինսկի Борис Вишински | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1929(1929-06-06) (94 տարեկան) |
Ծննդավայր | Սկոպիե, Հարավսլավիայի Թագավորություն |
Մասնագիտություն | լրագրող, արձակագիր, դրամատուրգ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սկոպյեի համալսարան |
Անդամակցություն | Մակեդոնիայի ՊԵՆ ակումբ և Մակեդոնիայի գրողների միություն |
Փակել
Բորիս Վիշինսկին ծնվել է 1929 թվականին Սկոպյե քաղաքում։ Ավարտել է Սկոպյեի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1953 թվականից զբաղվել է գրական գործունեությամբ։
Հրատարակվել են Վիշինսկու «Ստվերներ և ծարավ» (1958), «Ծիածան» (1971) վեպերը, այնուհետև «Աղջիկը» (1962) և «Փայաբաժին» (1975) դրամաները։
1972 թվականին լույս է տեսել «Մակեդոնիայի Վիզիան» գիրքը, իսկ 1974 թվականին «Հնադարյան ափեր» պատմվածքների ժողովածուն։
Վիշինսկու ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[2]։