Բոսանսկա Կրուպա (բոս․՝ Bosanska Krupa, սերբ.՝ Босанска Крупа, խորվ.՝ Bosanska Krupa), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիս-արևմտյան մասում։ Մտնում է Բոսնիա և Հերցեգովինայի Ֆեդերացիայի կազմում։ Համանուն համայնքի վարչական կենտրոնը։
քաղաք | |||
---|---|---|---|
Բոսանսկա Կրուպա | |||
բոս․՝ Bosanska Krupa սերբ.՝ Босанска Крупа խորվ.՝ Bosanska Krupa | |||
| |||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | ||
Ենթարկում | Շրջանային կենտրոն | ||
Համայնք | Բոսանսկա Կրուպա | ||
Մակերես | 105 կմ² | ||
ԲԾՄ | 177 մ | ||
Խոսվող լեզուներ | բոսնիերեն | ||
Բնակչություն | 11 514 մարդ (2013) | ||
Խտություն | 282 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | ||
Կրոնական կազմ | մուսուլմաններ, ուղղափառներ, կաթոլիկներ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +387 37 | ||
Փոստային դասիչ | 77240 | ||
Պաշտոնական կայք | opcinabosanskakrupa.ba | ||
| |||
Քաղաքը տեղակայված է Ունա գետի հովտում, համանուն համայնքի կենտրոնական մասում, Ունա֊Սանա կանտոնի արևելյան մասում։ Քաղաքի տարածքը կազմում է 105 կմ2։
Տեղակայված է նախալեռնային տարածքում։ Տեղի ռելիեֆը իրենից ներկայացնում է բլրավոր հողեր։ Քաղաքի հիմնական մասը տեղակայված է Ունա գետի դելտայում։ ԲԾՄ-ն կազմում է 1877 մ։ Բացարձակ բարձրությունը գերազանցում է 320 մետրը։
Քաղաքի միջով հոսում են Ունա և Կրուժնիցա գետերը։
Միջնադարում քաղաքը մտել է Խորվաթիայի թագավորության կազմում։
Օսմանյան զորքերի՝ Վիեննա արշավանքի ժամանակ քաղաքը գրավվել է թուրքերի կողմից և աստիճանաբար այնտեղ սկսել է տարածվել իսլամը, որն արդյունքում դարձել է քաղաքի գերակշռող կրոնը։
1991 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 14 416 մարդ։ 2013 թվականին քաղաքում ապրել են 11 514 մարդ[1]։
Մարդահամարի թվական | 1991. | 1981. | 1971. |
բոսնիացիներ | 9.519 (66,03 %) | 6.858 (56,88 %) | 6.070 (67,63 %) |
սերբեր | 4.044 (28,05 %) | 3.142 (26,06 %) | 2.433 (27,11 %) |
խորվաթներ | 102 (0,70 %) | 109 (0,90 %) | 202 (2,25 %) |
հարավսլավներ | 551 (3,82 %) | 1.764 (14,63 %) | 183 (2,03 %) |
Այլազգիներ | 200 (1,38 %) | 182 (1,50 %) | 86 (0,95 %) |
Ընդամենը | 14.416 | 12.055 | 8.974 |
Seamless Wikipedia browsing. On steroids.