Բոնավենտուրա Կավալիերի
From Wikipedia, the free encyclopedia
Կավալերի (Bonaventura Francesco Cavalieri) Բոնավենտուրա (1598[1][2][3][…], Միլան[4] - նոյեմբերի 30, 1647(1647-11-30)[1][2][5], Բոլոնիա, Պապական մարզ[4]), իտալացի մաթեմատիկոս։ Գ. Գալիլեյի հանձնարարականով 1629 թվից զբաղեցրել է Բոլոնիայի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնը։ «Երկրաչափություն» աշխատությունում (1635 թ.) մշակել է մակերեսներ և ծավալներ որոշելու նոր, այսպես կոչված, «անտրոհելիների» մեթոդը։
Բոնավենտուրա Կավալիերի Bonaventura Cavalieri | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1598[1][2][3][…] Միլան[4] |
Մահացել է | նոյեմբերի 30, 1647(1647-11-30)[1][2][5] Բոլոնիա, Պապական մարզ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, կրոնավոր և աստվածաբան |
Հաստատություն(ներ) | Բոլոնիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա, ֆիզիկա[6] և աստղագուշակություն[6] |
Ալմա մատեր | Պիզայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և իտալերեն[1] |
Գիտական ղեկավար | Բենեդետտո Կաստելի |
Եղել է գիտական ղեկավար | Pietro Mengoli? |
Հայտնի աշակերտներ | Stjepan Gradić? և Stefano degli Angeli? |
![]() |
Կավալիերին անտրոհելիներ անվանում էր հարթ պատկերի միմյանց զուգահեռ լարերը և մարմնի միմյանց զուգահեռ հարթ հատույթները։ Մուծել է անտրոհելիների «ամբողջական գումար» հասկացությունը։ Երկու «ամբողջական գումարների» անտրոհելիների հարաբերությունը դարձավ երկու որոշյալ ինտեգրալների հարաբերության սաղմնային ձև։ Կավալերի աշխատանքները մեծ դեր են խաղացել անվերջ փոքրերի հաշվի կազմավորման առաջին փուլում։