Բերիա քոլեջ
From Wikipedia, the free encyclopedia
Բերիա կամ Բերեա քոլեջ (անգլ.՝ Berea College), մասնավոր հումանիտար համալսարան Բերիա քաղաքում (Կենտուկի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։ Հիմնվել է 1855 թվականին՝ աբոլիցիոնիստ Ջոն Ֆիի կողմից, Բերիա քոլեջն Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավում առաջին համալսարանն էր, որը զբաղվում էր տղամարդկանց և կանանց խառը ուսուցմամբ և զուրկ էր ռասայական սեգրեգացիայից[7]։ Քոլեջում սովորում են ավելի քան 1600 ուսանողներ՝ աշխարհի ավելի քան 60 երկրներից[8][9]։ Յուրաքանչյուր ուսանողի տրվում է լրիվ կրթաթոշակ, որի չափը 2011 թվականի տվյալներով կազմում էր տարեկան 25 500 ԱՄՆ դոլար[10]։ Ուսուցումն իրականացվում է 28 մասնագիտությունների գծով[11]։
Բերիա քոլեջ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ազատ արվեստների քոլեջ և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Հիմնադրված է | 1855 |
Հիմնադրիր | John Gregg Fee? և Cassius M. Clay? |
Անվանված է | Berroea? |
Ընդհանուր անձնակազմ | 939 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[2], Կրթության ամերիկյան խորհուրդ[3], Open Education Network?[4], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[5] և Appalachian College Association?[6] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բերիա[1] |
Հասցե | 101 Chestnut Street, Berea, KY, 40404-2182[1] |
Կայք | berea.edu(անգլ.) |
![]() ![]() Բերիա քոլեջ, ԱՄՆ | |
![]() |
U.S. News & World Report-ի վարկանշում 2012 թվականին զբաղեցրել է 71-րդ տեղը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հումանիտար բուհերի շարքում[12]։
Քոլեջի հայտնի շրջանավարտներից են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Ջոն Ֆենը և Խուանիտա Կրեպսը[13]՝ ամերիկացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, ԱՄՆ առևտրի առաջին կին նախարարը (1977-1979)։