Բենուա Պոլ Էմիլ Կլապեյրոն
From Wikipedia, the free encyclopedia
Բենուա Պոլ էմիլ Կլապեյրոն (ֆր.՝ Benoît Paul Émile Clapeyron, հունվարի 26, 1799(1799-01-26)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա - հունվարի 28, 1864(1864-01-28)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1858)։ Ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը (1818)։
Արագ փաստեր Բենուա Պոլ Էմիլ ԿլապեյրոնBenoît Paul Émile Clapeyron, Ծնվել է ...
Բենուա Պոլ Էմիլ Կլապեյրոն Benoît Paul Émile Clapeyron | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1799(1799-01-26)[1][2][3] Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | հունվարի 28, 1864(1864-01-28)[1][2][3][…] (65 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ճարտարագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | ջերմադինամիկա |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Պոլիտեխնիկական դպրոց (1818), Փարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց (1820) և College of Juilly? (1814) |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | |
![]() |
Փակել
1820-1830 թվականներին աշխատել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտում, այնուհետև վերադարձել է Ֆրանսիա և դարձել Փարիզի կամուրջների և ճանապարհների դպրոցի պրոֆեսոր։
1834 թվականին, հետաքրքրվելով Սադի Կառնոյի աշխատանքներով, կրկնել է նրա դատողությունները և թերմոդինամիկայում առաջինը կիրառել գրաֆիկական մեթոդը։ Հետազոտելով Կառնոյի ցիկլը՝ արտածել է իդեալական գազի վիճակի հավասարումը։ Գտել է հալման և եռման կետերի կախումը ճնշումից։