Կառնոյի ցիկլ
From Wikipedia, the free encyclopedia
Կառնոյի ցիկլ, դարձելի շրջանային պրոցես (ցիկլ), որի ընթացքում ջերմությունը փոխակերպվում է աշխատանքի (կամ հակառակը), կազմված է երկու իզոթերմ պրոցեսից և երկու ադիաբատ պրոցեսից։ Առաջինը դիտարկել է Ն. Լ. Ս. Կառնոն 1824 թվականին՝ իբրև ջերմային շարժիչի իդեալական աշխատանքային ցիկլ։ Ջերմության փոխակերպումը աշխատանքի ուղեկցվում է ջերմության որոշակի քանակի փոխանցումով (շարժիչի բանող մարմնի միջոցով) առավել տաք մարմնից (ջեռուցիչ) պակաս տաք մարմնին (սառնարան)։ Կառնոյի ցիկլը (ճնշում-ծավալ) փոփոխականների դեպքում պատկերված է նկարում։ Ցիկլի ընթացքը հետևյալն է.
պրոցեսում բանող մարմինը (գազ, գոլորշի և այլն) ջերմային հպման միջոցով
ջերմաստիճանի ջեռուցիչից ստանում է ջերմության
քանակ, ընդարձակվում
-ից մինչև
և աշխատանք կատարում։
պրոցեսում ջեռուցիչի հետ հպումը վերանում է, բանող մարմինը դանդաղ ընդարձակվում է
-ից
և սառչում
-ից մինչև
։ Այնուհետև
ծավալ և
ջերմաստիճան ունեցող բանող մարմինը ջերմային հպման մեջ է դրվում
(
) ջերմաստիճանի սառնարանի հետ և դանդաղ սեղմվում
-ից մինչև
(
պրոցես), որի հետևանքով սառնարանին է տրվում ջերմության
քանակ։
-ին համապատասխանող վիճակում ջերմային հպումը սառնարանի հետ վերանում է, և բանող մարմինը սեղմվում է
-ից մինչև
, որի հետևանքով նրա ջերմաստիճանը
-ից դառնում է
(
պրոցես)։ Համաձայն թերմոդինամիկայի առաջին սկզբունքի,
պրոցեսում կատարված աշխատանքը՝
—
(նկարի վրա՝
պատկերի մակերեսը)։ Կառնոյի ցիկլի օգտակար գործողության գործակիցը՝
։ Այս բանաձևից հետևում է, այսպես կոչված՝ Կառնոյի թեորեմը. Կառնոյի ցիկլի օգտակար գործողության գործակիցը կախված չէ բանող մարմնի հատկություններից և որոշվում է միայն ջեռուցիչի և սառնարանի ջերմաստիճաններով։ Միևնույն ջեռուցիչի և սառնարանի միջոցով իրականացվող բոլոր հնարավոր դարձելի ցիկլերից Կառնոյի ցիկլն ունի ամենամեծ օգտակար գործողության գործակիցը։ Պատմականորեն Կառնոյի ցիկլը կարևոր դեր է կատարել թերմոդինամիկայի և ջերմատեխնիկայի զարգացման գործում։ Այն էապես նպաստել է թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի հիմնավորմանը։ Կառնոյի ցիկլը օգտագործվել է ջերմաստիճանների բացարձակ թերմոդինամիկական ցուցնակի որոշման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 272)։ ![]() |