Բենի Բլանկո
From Wikipedia, the free encyclopedia
Բենջամին Լևին, (անգլ.՝ Benjamin Levin, մարտի 8, 1988(1988-03-08)[1], Ռեսթոն (Վիրջինիա), Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ), ավելի հայտնի է Բենի Բլանկո (անգլ.՝ Benny Blanco) բեմական մականունով։ Ամերիկյան ռեփեր, երաժիշտ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։ Քեթի Փերրիի («California Gurls», «Teenage Dream»), Maroon 5-ի («Moves like Jagger», «Payphone»), Բրիթնի Սփիրսի («Circus»), Թայո Քրուզ («Dynamite»), Կեշա («Tik Tok»), Gym Class Heroes («Stereo Hearts», «Ass Back Home»), Wiz Khalifa («Work Hard, Play Hard», «No Sleep»), Trey Songz-ի («Heart Attack») համար նա եղել է պրոդյուսեր և գրել է երգեր։
Բենի Բլանկո | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Benjamin Joseph Levin |
Նաև հայտնի է որպես | Benny Blanco |
Ծնվել է | մարտի 8, 1988(1988-03-08)[1] (36 տարեկան) Ռեսթոն (Վիրջինիա), Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, ժամանակակից R&B, հիփ հոփ, փոփ ռոք, Էլեկտրոնային, դենս փոփ և սինթիփոփ |
Մասնագիտություն | երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր |
Լեյբլ | Interscope Records |
Անդամակցություն | Q54666368? |
Կայք | benny-blanco.com |
Benny Blanco Վիքիպահեստում |
Կարիերայի սկզբին Բլանկոն աշխատոլ է Dr. Luke-ի հետ, ինչպես նաև համագործակցել Shellback-ի, Ռայն Թեդերի, Բրունո Մարսի, Նիքի Մինաժի, Ուիլս Դեմոնդի, Մայք Պոզների, Մաքս Մարտինի, Շոն Փոլի և Փոլ Էպվորտի հետ։