քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Բենզոիլ քլորիդը, նաև քլորի բենզոիլը, բենզոյաթթվի քլորիդն է, քլորօրգանական միացություն է՝ C7H 5ClO էմպիրիկ բանաձևով։ Լայնորեն օգտագործվող հումքը օրգանական սինթեզում։
Բենզոիլ քլորիդ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Բենզոիլքլորիդ |
Ավանդական անվանում | Բենզոլիլքլորիդ, քլորի բենզոիլ, քլորանհիդրիդ բենզոնաթթվի |
Քիմիական բանաձև | C7H5ClO |
Ռացիոնալ բանաձև | С6Н5СОСl |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | սուր հոտով անգույն հեղուկ |
Մոլային զանգված | 2,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,212 գ/սմ³ գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 1,5E−18 ջոուլ[2] կՋ/մոլ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | -1 °C °C |
Եռման ջերմաստիճան | 197,2 °C °C |
Բռնկման ջերմաստիճան | 72 °C °C |
Ինքնաբռնկման ջերմաստիճան | я 591 °C |
Պայթուցիկության աստիճան | 81-99 % % |
Օպտիկական հատկություններ | |
Բեկման ցուցիչ | 1,5537 |
Դասակարգում | |
CAS համար | 98-88-4 |
PubChem | 7412 |
EINECS համար | 202-710-8 |
SMILES | C1=CC=C(C=C1)C(=O)Cl |
ЕС | 202-710-8 |
RTECS | DM6600000 |
ChEBI | 7134 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Այն անգույն հեղուկ է, օդում թեթևակի մխող, սուր և գրգռիչ հոտով, ջրում վատ է լուծվում, լավ լուծվում էածխածնի դիսուլֆիդում և օրգանական լուծիչներում ( դիէթիլ եթեր, բենզոլ, քլորոֆորմ )[3]։ Շարժուն քլորի ատոմի առկայության դեպքում այն հեշտությամբ մտնում է թթվային քլորիդներին բնորոշ ռեակցիաների մեջ, սակայն չի արձագանքում այնքան բուռն, որքան ցածր ճարպաթթուների քլորիդները[4]։ Ջրի հետ այն դանդաղորեն է ռեակցիայի մեջ մտնում ( հիդրոլիզը ուժեղանում է եռացող ջրում կամ ալկալային լուծույթների ազդեցության տակ)՝ առաջացնելով բենզոաթթու .
Վերականգնվում է ջրածնով պալադիումի առկայության դեպքում ինչի արդյունքում առաջանում է բենզալդեհիդ.
Արոմատիկ ածխաջրածինների հետ մտնում է կոնդեսացման ռեակցիայի մեջ՝ ձևավորելով դիարիլ կետոններ ( Ֆրիդել-Կրաֆտսի ռեակցիա ).
Բենզոիլ քլորիդի պերօքսիդների հետ փոխազդեցությամբ ձևավորվում է բենզոիլ պերօքսիդ.
Լաբորատորիայում բենզոիլ քլորիդը ստացումն իրականացվում է բենզոյաթթվի լուծույթը ըստ հետևյալ ռեակցիայի ֆոսֆորի պենտաքլորիդի հետ փոխազդելով.
Հնարավոր է նաև կիրառել այն որպես սիլիցիումի տետրաքլորիդը քլորացնող նյութ[5] .
Արդյունաբերության մեջ բենզոիլ քլորիդը ստացվում է կատալիզատորների առկայությամբ բենզոտրիքլորիդի ջրով կամ կարբոքսիլաթթվի (մասնավորապես քացախաթթվի ) լուծույթով հիդրոլիզից .
Ֆոսգենի փոխազդեցությունը բենզոաթթվի հետ.
Հնարավոր է նաև բենզոլդեհիդից բենզոիլ քլորիդ ստանալու մեթոդ՝ վերջինիս քլորացման կամ ածխածնի քառաքլորիդի հետ փոխազդեցության ենթարկելու միջոցով.
Բենզոիլ քլորիդի մեծ մասն օգտագործվում է որպես արիլացնող (բենզոիլացնող) նյութ, մասնավորապես ինդիգոիդ ներկերի սինթեզի ժամանակ. այն նաև կիրառվում է բենզոիլ պերօքսիդ, բենզոյան անհիդրիդ ստանալու համար, ինչպես նաև դեղամիջոցների արտադրության մեջ։
Բենզոիլ քլորիդը այրվող նյութ է։ Այն ունի ուժեղ գրգռիչ ազդեցություն (իրրիտանտ) աչքերի լորձաթաղանթի, շնչուղիների և մաշկի վրա։ Առաջացնում է լակրիմացիա - արցունքաբեր է։ Արդյունաբերական արտադրության աշխատանքային տարածքի օդում ՍԹԿ-ն 5 մգ/մ 3 է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.