ֆիլմ, 2022 From Wikipedia, the free encyclopedia
«Բեթմեն» (անգլ.՝ The Batman), ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է DC Comics հրատարակչության համանուն կոմիքսների վրա։ Ֆիլմը թողարկվելու է Warner Bros. ընկերության կողմից։ Եվ դա լինելու է Բեթմենի մասին բոլոր ֆիլմերի ամբողջությունը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ֆիլմը DC-ի ընդարձակ տիեզերքի շարքի տասներորդ ֆիլմն է, սակայն դեռևս կապված չէ հիմնական տիեզերքի հետ։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը Մեթ Ռիվզն է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Ռոբերտ Փեթինսոնը։
Դերասան | Դեր |
---|---|
Ռոբերտ Փեթինսոն[9] | Բրյուս Ուեյն/Բեթմեն |
Զոի Քրավից[10] | Սելինա Քայլ/Կին կատու |
Փոլ Դանո[11] | Էդվարդ Նիգման/Հանելուկասաց |
Ջեֆրի Ռայթ[12] | Ջեյմս Գորդոն |
Էնդի Սերքիս[13] | Ալֆրեդ Փենիուորթ |
Ջոն Թուրթուրո[14] | Կարմայն Ֆալկոնե |
Քոլին Ֆարել | Օսվալդ Կոբելփոտ/Պինգվին |
Փիթեր Սարսգաարդ | Ջիլ Կոլսոն, Գոթեմի շրջանային դատախազ |
Ջեյմի Լոուսոն[15] | Բելլա Ռեալ, Белла Реал, Գոթեմի քաղաքապետի թեկնածո |
Չարլի Քարվեր | անհայտ |
Մաքս Քարվեր | անհայտ |
Ջիլ Փերես Աբրահամ | անհայտ |
2014 թվականի հոկտեմբերին Warner Bros.-ը հայտարարել է, որ մշակման մեջ է գտնվում Բեթմենի մասին ֆիլմը, որի դերը կրկին կատարելու է Բեն Աֆլեքը։ 2015 թվականի հուլիսին հաղորդվել է, որ Աֆլեքը ստուդիայի հետ բանակցություններ է վարում ֆիլմի բեմադրության և Ջեֆ Ջոնսի հետ սցենարը համատեղ գրելու շուրջ[16]։ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի թողարկումից հետո WME գործակալության ղեկավար Պատրիկ Ուայթսելը հաստատել է, որ Աֆլեքը Բեթմենի մասին սոլո ֆիլմի համար սցենար է գրել և ներկայում այն դիտարկում են ստուդիան DC-ի հետ միասին։ 2016 թվականի մայիսին Ջերեմի Այրոնսը հաստատել էր, որ ինքը հայտնվելու է Խավարի ասպետի մասին ֆիլմում[17]։ Սան Դիեգոյի Comic-Con-ում 2016 թվականի հուլիսին պաշտոնապես հաստատվել է, որ Աֆլեքը դառնալու է ֆիլմի ռեժիսորը[18]։ 2016 թվականի օգոստոսին սոցիալական ցանցերում Աֆլեքի էջերից մեկում ցուցադրվել էր Դեստրոուկի կերպարը[19]։ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին Ջեֆ Ջոնսը հաստատել է, որ Ջո Մանգանելոն[20] խաղալու է վարձկան Սլեյդ Ուիլսոնի դերը, որը, հնարավոր է, դառնա ֆիլմի գլխավոր չարագործը։
2016 թվականի հոկտեմբերի սկզբին Աֆլեքը հայտարարել է, որ ֆիլմի ենթադրյալ անվանումը լինելու է «Բեթմեն»[21]։ 2016 թվականի դեկտեմբերին Աֆլեքը Variety-ին տված հարցազրույցում հաստատել է, որ ֆիլմը նկարահանելու են 2017 թվականի գարնանը[22]։ Ավելի ուշ նույն ամսին Գրեգ Սիլվերմանը, որը պատասխանատու է Warner Bros. ստուդիայի ֆիլմերի արտադրության համար, հայտարարել է, որ ֆիլմը պետք է ակնկալել 2018 թվականին։ Ավելի ուշ 2017 թվականի հունվարին, Աֆլեքը հայտարարել է, որ հեռանում է տնօրենի պաշտոնից իր դերի վրա կենտրոնանալու համար։ Նա շարունակել է հանդես գալ որպես ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր և գլխավոր դերասան։ Բացի այդ, ռեժիսորի հրաժարականին դրդել է «Գիշերվա օրենքը» ֆիլմի ձախողումը»[23]։
2017 թվականի փետրվարի վերջին Warner Bros. հայտարարել է, որ ֆիլմը կոչվելու է «Բեթմեն», և որ Մեթ Ռիվզը պաշտոնապես հաստատվել է ֆիլմի ռեժիսորի և պրոդյուսերի պաշտոնում[24]։ Հունիսին Ռիվզը հայտնել է, որ ֆիլմը ցույց կտա Բեթմենի դետեկտիվ տարբերակը՝ հզոր շեշտադրմամբ աշխարհի տեսլականի վրա[25]։ Հուլիսին Ռիվսը հաստատել է, որ սցենարը վերագրվել է իր ոճին և ֆիլմի տեսությանը[26]։ 2019 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ գլխավոր դերակատարը լինելու է Ռոբերտ Փեթինսոնը։
2019 թվականի հունվարին հայտարարվել է, որ Բեն Աֆլեքը չի վերադառնալու Բեթմենի դերին[27]։ Նույն տարվա մայիսին հայտնի է դարձել, որ Բեթմենի դերը կատարելու է Ռոբերտ Փեթինսոնը[28]։ Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Ջեֆրի Ռայթը դիտարկվում է Ջեյմս Գորդոնի դերի համար[29]։ Հոկտեմբերին ֆիլմին միացել է Զոի Քրավիցը Կատու կնոջ դերում, նաև Փոլ Դանոն Հանելուկասացի դերում[30]։ Նույն ամսին Ջեֆրի Ռայթը պաշտոնապես միացել է ֆիլմին Ջեյմս Գորդոնի դերում[12]։ Նոյեմբերին հայտնի է դարձել, որ Քոլին Ֆարելը և Էնդի Սերկիսը բանակցում են ֆիլմում Պինգվինի և Ալֆրեդ Փենիուորտի դերերի հետ համար[31][32], մինչդեռ Ջերեմի Սթրոնգը հրաժարվել է Երկերեսանի դերից[33]։
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի ապրիլի 6-ին Լոնդոնում[34]։
Ֆիլմը վարձույթ դուրս կգա 2021 թվականի հոկտեմբերի 1-ին[35]։ Սկզբում պրեմիերան նախատեսված է եղել 2021 թվականի հունիսի 25-ին, սակայն այն հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.