Բարթոլոմեո Էուստակիո
From Wikipedia, the free encyclopedia
Բարթոլոմեո Էուստակիո Եվստախիո (լատին․՝ Eustachius, իտալ.՝ Eustachio, մոտ 1500[1][2][3], Սան Սևերինո Մարկե, Մաչերատա, Մարկե, Պապական մարզ - օգոստոսի 27, 1574[4][5], Ֆոսոմբրոնե, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ), իտալացի բժիշկ, անատոմ։
Բարթոլոմեո Էուստակիո Bartolomeo Eustachio | |
---|---|
Ծնվել է | մոտ 1500[1][2][3] Սան Սևերինո Մարկե, Մաչերատա, Մարկե, Պապական մարզ |
Մահացել է | օգոստոսի 27, 1574[4][5] Ֆոսոմբրոնե, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ |
Մասնագիտություն | անատոմ, համալսարանի դասախոս և բժիշկ |
Հաստատություն(ներ) | Հռոմի Սապիենզա համալսարան |
Գործունեության ոլորտ | անատոմիա[6] և բժշկություն[6] |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[4][6] |
Bartolomeo Eustachi Վիքիպահեստում |
Սովորել է Հռոմում։ Եղել է հռոմեական «Սապիենցա» դպրոցի պրոֆեսոր, պապական պալատական բժիշկ։ Գիտական, հատկապես՝ համեմատական անատոմիայի հիմնադիրն է։ Էուստակիո Եվստախիոյի աշխատանքների հիմքում ընկած են մարդու և սաղմի օրգանների համեմատական հետազոտությունները և ախտաբանաանատոմիական հերձումները։ «Գիրք լսողության մասին» (1563 թվական) աշխատության մեջ Էուստակիո Եվստախիո առաջինը մանրամասն նկարագրել է մարդու լսողության օրգանը, հայտնաբերել ներքին ականջը քթըմպանային խոռոչին միացնող, այսպես կոչված՝ եվստախյան խողովակը, ստորին սիներակի կիսալուսնաձև փականը։ Ստեղծել է «Անատոմիական աղյուսակներ» (33 նկարով), որը հրատարակվել է 1714 թվականին։