Բարբատե
From Wikipedia, the free encyclopedia
Բարբատե (իսպ.՝ Barbate), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 142 կմ² տարածք; 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 22 720[4]։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 64 կիլոմետր է[5]։
Բարբատե | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 14 ± 1 մետր |
Մակերես | 143,36 կմ² |
Մասն է | Q100593624?[1], Q107553373?[2] և La Janda?[3] |
Ջրլիցի ափին | Ատլանտյան օվկիանոս |
Բարբատեն ընկած է նույնանուն գետի գետաբերանի մերձակայքում՝ Թրաֆալգար հրվանդանից 11 կիլոմետր դեպի արևելք, Լա Բրենյա ի Մարիսմաս բնական պարկի սահմաններում[6]։
1930-ական թվականներից քաղաքը հայտնի էր Բարբատե դե Ֆրանկո անվանումով, քանի որ գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի սիրած ժամանցավայրն էր։ 1998 թվականին Անդալուսիայի խորհրդի որոշմամբ Ֆրանկո բառը հեռացվեց քաղաքի անվանումից[7]։
Բարբատեի բնակիչները վաղնջական ժամանակներից զբաղվել են ձկնորսությամբ ու ձկնեղենի վաճառքով։ Տնտեսության այդ ճյուղը բուռն ծաղկում է ապրել հատկապես հին հռոմեական ժամանակներում։ Ներկայումս քաղաքի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն էլ զբոսաշրջությունն է. զբոսաշրջիկների բացարձակ մեծամասնությունը Իսպանիայի զանազան մարզերից է, և միայն մի չնչին մասն է արտասահմանյան երկրներից[8]։