Բատակլան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
«Բատակլան» (ֆր.՝ Bataclan), թատրոն Փարիզում, որը գտնվում է Վոլտեր բուլվարում, Փարիզի 11-րդ շրջանում։ Թատրոնի ճարտարապետն է ազգությանբ ֆրանսիացի Շառլ Դյուվալը։
«Բատակլան»-ը ծագել է որպես շինուազրի ոճով մեծ կաբարե, ոգեշնչվելով չինական ճարտարապետությանբ։ Առաջին հարկում գտնվում է թատրոնի սրճարանը, դրա վրա էլ գտնվում է մեծ պարային դահլիճը։ Թատրոնի բացումը տեղի է ունեցել 1865 թվականի փետրվարի 3-ին, որից հետո այն բազմիցս փոխել է իր սեփականատիրոջը։ Մասնավորապես, այստեղ է սկսել իր կարիերան երգիչ Մորիս Շեվալյեն։
1926 թվականին շենքը վաճառվել է և վերածվել է կինոթատրոնի, որը 1933 թվականին հրդեհի արդյունքում տուժել է։ Բնօրինակը շենքը մասամբ քանդվել է։
1950 թվականին, նոր անվտանգության նոր չափանիշների պատճառով շենքը մասնակի ապամոնտաժվել է, իսկ 1969 թվականին կինոթատրոնը փակվել է։ 1983 թվականից գործում է որպես համերգասրահ, հատկապես սիրված ռոք-երաժշտական միջավայրում[3]։
2006 թվականին թատրոնի ճակատային մասը ներկվել է աուտենտիկ գույներով, որ թատրոնն արդեն վաղուց է կորցրել, սակայն օրիգինալ պագոդան չի վերականգնվել։
2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում այլ ահաբեկչական գրոհներին զուգահեռ՝ Բատակլանում տեղի է ունեցել հրաձգություն։ Այդ ժամանակ այնտեղ ելույթ էր ունենում ամերիկյան «Eagles of Death» ռոքժխումբը, իսկ դահլիճում անշլագ էր։ Երեք ահաբեկիչ ներխուժել են շենք և կրակել հանդիսատեսի ուղղությամբ։ Հատուկ գործողության ընթացքում ահաբեկիչները կամ սպանվել են կամ գործի դրել մահապարտի գոտին։ Հարձակման ընթացքում մահացել է 89 մարդ, վիրավորվել՝ 200-ը[4][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.