From Wikipedia, the free encyclopedia
Բաշկիրերեն, թյուրքական լեզուների խումբ, որը կիպչակ լեզուների մաս է կազմում։ Այն ռուսերենի հետ կազմում է Բաշկորտոստանի պաշտոնական լեզուն և Ռուսաստանում ունի մոտավորապես 1.2 միլիոն խոսող։ Բաշկիրերենն ունի երեք բարբառ՝ արևելյան, հարավային և հյուսիսարևմտյան։
Բաշկիրերեն | |
---|---|
Տեսակ | լեզու, կենդանի լեզու և բնական լեզու |
Ենթադաս | Kipchak–Bulgar?[1] |
Երկրներ | Ռուսաստան[2], Էստոնիա, Ուկրաինա[3] և Ղազախստան[4] |
Խոսողների քանակ | 1 200 000 մարդ (2010)[5] |
Վերահսկող կազմակերպություն | The Institute of History, Language and Literature of the Ufa Science Center of the Russian Academy of Sciences? |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի |
Գրերի համակարգ | կյուրեղագիր, Yañalif? և արաբական գիր |
IETF | ba |
ԳՕՍՏ 7.75–97 | баш 086 |
ISO 639-1 | ba |
ISO 639-2 | bak |
ISO 639-3 | bak |
Bashkir language Վիքիպահեստում |
Բաշկիրերենով խոսողները մեծ մասամբ ապրում են Բաշկորստանի ռուսական հանրապետությունում։ Նաև շատ խոսողներ ապրում են Չելյաբինսկում, Օրենբուրգում, Սվերդլովսկում, Սամարայում և Կուրգանում, Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում, Թաթարստանում և Ուդմուրտիայում։ Բաշկիրական փոքրամասնություններ նաև ապրում են Ղազախստանում։
Բաշկիրները նախկինում օգտագործել են չագատային, որպես գրավոր լեզու։ Ուշ 19֊րդ դարում այն փոխարինվեց թյուրքերենի տարբեր տարածքային խոսվածքներով, թուրքական գրական լեզվում, որը գործածվում էր մինչև 1923 թվականը։ Ե՛վ Չագատային, և՛ թյուրքերենը գրվում էին արաբական տառատեսակներով։
1923 թվականին արաբական տառատեսակների հիման վրա, հատկապես բաշկիրերենի համար, ստեղծվեց գրային համակարգ։ Միևնույն ժամանակ բաշկիր գրական լեզուն ստեղծվեց՝ վերացնելով հին թյուրքական ազդեցությունները։ Սկզբում այն օգտագործում էր ձևափոխված արաբական այբուբեն։ 1930 թվականին այն փոխարինվեց լատիներենի վրա հիմնված այբուբենով, որը Կիրիլիցա այբուբենով՝ 1938 թվականին։
Բաշկիրների այբուբենը հիմնված է Կիրիլիցա այբուբենի վրա՝ հետևյալ հավելյալ տառատեսակների հավելումով․ Ә ә [æ], Ө ө [œ], Ү ү [y], Ғ ғ [ɣ], Ҡ ҡ [q], Ң ң [ŋ], Ҙ ҙ [ð], Ҫ ҫ [θ], Һ һ [h]։
|
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.