From Wikipedia, the free encyclopedia
Բանկիվյան հավ, թփուտային կարմիր հավ (callus gallus), փասիանների ընտանիքի կատարավորների ցեղի վայրի թռչուն։ Ըստ Չ․ Դարվինի բանկիվյան հավը ընտանի հավերի նախահայրն է[1]։
Բանկիվյան հավ | |
Բանկիվյան հավ (արու) | |
Բանկիվյան հավ (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Հավազգիներ (Galliformes) |
Ընտանիք | Փասիաններ (Phasianidae) |
Ցեղ | Ջունգլիների վայրի հավեր (Gallus) |
Տեսակ | Բանկիվյան հավ (G. gallus) |
Միջազգային անվանում | |
Gallus gallus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Ոչ մեծ թռչուն է (աքաղաղները կշռում են 900–1250 գ, հավերը՝ 500–750 գ)։ Հավերն ածում են 8–12 ձու[2]։
Աքաղաղների մեջքի փետուրները կարմրա-ոսկեգույն են, որովայնի կողմից՝ սև, հավերը՝ գորշավուն։ Գիշերում և հանգստանում է ծառերի վրա։ Բնադրում է գետնի վրա։ Սնվում է սերմերով, պտուղներով և մանր անողնաշարավորներով[3]։ Վայրի բանկիվյան հավը դյուրությամբ ընտելացվում է։ Ընտելացվել է Հնդկաստանում, մեր թվարկությունից 3000 տարի առաջ։ Եվրոպա է թափանցել հավանաբար Իրանի և Հայաստանի վրայով[4]։
Բանկիվյան հավ և աքաղաղը տարածված է Հյուսիսային և Արևելյան Հնդստան (Հայոց ձորի գավառ)ի, Հարավ–Արևելյան Չինաստանի, Հնդկաչինի, Մալայան կղզեխմբի կղզիների ջունգլիներում։ Հավանական է, որ մարդկանց կողմից ներմուծվել են Ֆիլիպիններ, Նոր Գվինեա, Ընկերության կղզիներ, Պոլինեզիա, Ֆիջի, և այլ տեղեր, որտեղ ավելի ուշ վայրենացան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.