From Wikipedia, the free encyclopedia
Հավազգիներ կամ հավանմաններ (Galliformes), թռչունների կարգ։
Հավազգիներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Galliformes
| ||||||||||
|
Հիմնականում միջին մեծության թռչուններ են։ Կենդանի զանգվածը՝ 80-120 գ-ից (լոր) մինչև 6 կգ (խլահավ)։ Հայտնի է մոտ 250 տեսակ, որից 6-ը՝ Հայաստանում։ Թռչում են արագ, սակայն ծանր և կարճատև։ Հեռավոր թռիչքը բնորոշ է միայն չվող հավազգիներին, օրինակ՝ լորերին։ Գետնի վրա արագ քայլում և վազում են։ Փետրավորումը խիտ է և կոշտ։ Սեռական երկձևությունը լավ է արտահայտված, արուները էգերից խոշոր են, ավելի վառ գունավորված։ Տարածված են ամենատարբեր վայրերում, հանդիպում են տունդրայում, անտառներում, տափաստաններում։ Հավազգիների մեծ մասն ապրում է գետնին, մի քանիսը նստում են ծառերի վրա, այնտեղ սնվում, սակայն բույնը դնում են գետնին։ Բացառություն են կազմում գոկոները և գոացինները, որոնք լրիվ ծառաբնակ են։ Հավազգիների մեծ մասը պոլիգամ է, զույգեր չեն կազմում, արուները սերնդի նկատմամբ խնամք չեն տանում։ Որոշ տեսակներ մոնոգամ են, զույգեր են կազմում։ Թխսում են հիմնականում տարին մեկ անգամ (12–30 օր), բացի լորերից և քարակաքավներից։ Սնվում են բուսական, երբեմն կենդանական կերով։ Հավազգիները ունեն տնտեսական մեծ նշանակություն, որսորդական կարևոր օբյեկտ են։ Օգտագործում են համեղ միսը, փետուրները։ Առանձին տեսակներ կարևոր են մարզական որսորդության համար։
Հայաստանում հանդիպում է 6 տեսակ՝ կովկասյան մայրահավը (Lyrurus mlokosiewiczi), տարածված է Դիլիջանում, Վանաձորում, Հրազդանում, Բազումի, Փամբակի լեռներում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, քարակաքավը (Alectoris graeca)՝ Վայոց ձորի մարզում, Գառնիում, Սյունիքում, Երևանի շրջակայքում, մոխրագույն կաքավը (Perdix perdix)՝ Կոտայքի մարզում, Սևանի ավազանում, Մեղրիում, ձմռանը՝ նաև Երևանի մոտակայքում, կասպիական վայրի հնդկահավը (Tetraogallus caspius)՝ Կապուտջուղ, Փամբակի, Բազումի, Գեղամա և այլ լեռներում, նաև գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, լորը(Coturnix coturnix), որը հանդիպում է ամենուրեք և անդրկովկասյան փասիանը (Phasianus colchicus), որը գրեթե անհետացել է։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավազգիներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավազգիներ» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 258)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.