From Wikipedia, the free encyclopedia
Բաթբոլդ Սուխբաաթարին (մոնղ.՝ Сүхбаатарын Батболд, հունիսի 24, 1963, Ուլան Բատոր, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն), պետական և քաղաքական գործիչ, 2009 թվականի հոկտեմբերի 29-ից[2] մինչև 2012 թվականի օգոստոսի 9-ը[3] եղել է Մոնղոլիայի վարչապետ։ Վարչապետ նշանակվելուց առաջ նա աշխատել է որպես արտաքին գործերի նախարար իր նախորդի` Սանջիյին Բայարի կառավարությունում։
Բաթբոլդ Սուխբաաթարին | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Ուլան Բատոր, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Մոնղոլիա |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ, Լոնդոնի բիզնես դպրոց և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Մոնղոլիայի վարչապետ, Minister of Foreign Affairs? և Մոնղոլիայի ժողովրդական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գերագույն քարտուղար |
Կուսակցություն | Մոնղոլիայի ժողովրդական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | batbold.com |
Sükhbaataryn Batbold Վիքիպահեստում |
2011 թվականին Բեթբոլդը ոչ պետական կառավարման «Գլոբալ աշխարհի փառատոն» հիմնադրամի կողմից կազմակերպված «Աշխարհի գլոբալ փառատոն» անցացնելու համար պետական գանձարանից 150 միլիոն մոնղոլական տուգրիկ (120 հազար ԱՄՆ դոլար) է նվիրել։ Հիմնադրամի հիմնադիրն է Մուն Հեն Ջինը[4][5][6][7][8][9]։
Բաթբոլդը ծնվել է 1963 թվականի հունիսի 24-ին, Ուլան Բատորում, բժիշկների ընտանիքում։ Ավարտել է Ուլան Բատորի ավագ դպրոցը։ 1986 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, 1991 թվականին՝ Լոնդոնի բիզնես դպրոցը։ Նա նաև 2002 թվականին սովորել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում[10]։
Բաթբոլդի մասնակցությամբ կազմվել է տնտեսական և ֆինանսական տերմինների հնգալեզու (ռուսերեն, մոնղոլերեն, անգլերեն, ճապոներեն, չինարեն) բառարան։ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին լավագույն բլոգերների մրցանակաբաշխության ժամանակ Բաթբոլդը հայտարարել էր, որ անձնական հաշիվ է բացել «Թվիթեր» սոցիալական ցանցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.