Բաբի տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Բաբի տաճարը` (դամբարան), բահայի հավատի երկու գլխավոր տաճարներից մեկն է, որը գտնվում է Իսրայելի Հայֆա քաղաքում, որտեղ թաղված են նոր հավատի հիմնադիր Բաբի մասունքները, որից հետագայում ծագել է բահայի կրոնը։
Բաբի տաճար պարս.՝ مقام اعلی | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | դամբարան և տաճար |
Երկիր | Իսրայել |
Տեղագրություն | Հայֆա |
Մասն է | Bahá'í World Centre buildings? |
Կազմված է | Բահայի այգիներ |
Ճարտարապետ | William Sutherland Maxwell? |
Shrine of the Báb Վիքիպահեստում |
Ապագա տաճարի գտնվելու վայրը ուղղակիորեն որոշել է Բահաուլլան 1891 թվականին[1], բայց դամբարանը կառուցվել է Աբդուլ-Բահայի գլխավորությամբ շատ տարիներ անց։ Բաբի աճյունն այնտեղ թաղվել է 1909 թվականի մարտի 21-ին։ Շենքը, որը ներկայում դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներից մեկը[2][3][4][5], կառուցվել է դամբարանի վրա Շողի Էֆֆենդիի գլխավորությամբ 1949-1953 թվականներին։
Բաբի տաճարի քարերի մեծ մասը Իսրայել է տեղափոխվել Իտալիայից։ Տաճարի ճարտարապետը եղել է կանադացի բահայի Մաքսվել Ուիլյամ Սազերլենդը՝ Շողի Էֆֆենդիի սկեսրայրը, որն իր նախագծերն ստեղծել է Beaux-Arts ոճով։ Գմբեթի կառուցվածքային մշակման որոշ ասպեկտներ նախագծել են Տեխնիոնի պրոֆեսորները[6]։
Բաբի տաճարը Հայֆայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է։ Բահայի հավատքի հետևորդները Բաբի տաճարը և նրա շրջակա այգիները (որոնք նույնպես վերաբերում են Համաշխարհային ժառանգության օբյեկտին) համարում են «նվեր մարդկությանը»։
2008-2011 թվականներին տաճարը վերակառուցվել է[7]։