Լիմա Բարետո կամ կնունքով՝ Աֆոնսո Էնրիկե Լիմա Բարրետո (բրազ.-պորտ.՝ Afonso Henriques de Lima Barreto, մայիսի 13, 1881(1881-05-13)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիայի կայսրություն[3] - նոյեմբերի 1, 1922(1922-11-01)[1][4][5][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի գրող, լրագրող։

Արագ փաստեր Լիմա Բարրետո, Ծննդյան անուն ...
Լիմա Բարրետո
Thumb
Ծննդյան անունբրազ.-պորտ.՝ Afonso Henriques de Lima Barreto
Ծնվել էմայիսի 13, 1881(1881-05-13)[1][2]
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիայի կայսրություն[3]
Վախճանվել էնոյեմբերի 1, 1922(1922-11-01)[1][4][5][…] (41 տարեկան)
Վախճանի վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ԳերեզմանCemitério de São João Batista
Մասնագիտությունլրագրող, գրող և վիպասան
Ազգությունսևամորթ և աֆրո-բրազիլացի
Քաղաքացիություն Բրազիլիա
Գրական ուղղություններPre-modernism?
Ուշագրավ աշխատանքներTriste Fim de Policarpo Quaresma?
ԶավակներAmália Augusta de Lima Barreto?
 Lima Barreto Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Լիմա Բարրետոն ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում, աղքատ, խառնածին ընտանիքում ( եղել է մուլատ)։ 1888 թվականին Բրազիլիայում ստրկությունը վերանալուց հետո բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն էր առաջացել։ Սակայն միջոցների սղության պատճառով Բարրետոն ստիպված է եղել հրաժարվել ճարտարագիտականն կրթություն ստանալուց և իրեն անմնացորդ նվիրել է լրագրությանը։

Բարետոյի գրական ստեղծագործություններից առանձնանում են սարկազմի և հեգնանքի ժանրերով գրվածները, որոնցում ակտիվորեն քննադատել է քաղքենիների և բուրժուազիայի ապրելակերպը։ Խորհրդայի Միության տարիներին Բարետոն համարվել է« Լատինական Ամերիկայի երկրների անկախության անխոնջ մարտիկ, հանրաճանաչ բրազիլացի դեմոկրատ, մտածող, ազգային գրող և հրապարակախոս»[6]։

Բարրետոն երկու անգամ հոգեբուժարան են տեղափոխել (1914 և 1918 թվականներին)։

Բարրետոյի ամենահայտնի ստեղծագործությունն է «Պոլիկարպո Կվարեսմայի տխուր վախճանը» վեպը, որի հիման վրա նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ։ Բարրետոյի մյուս գրքերի զգալի մասը հրատարակվել են նրա մահվանից հետո միայն։ Ռուսաստանում հրատարակվել են նրա վեպերի մի քանի թարգմանություններ, մասնավորապես, 1965 թվականին ԽՍՀՄ-ում հրատարակվել է «Արխիվագետի նշումներ» վեպը[7], իսկ «Մարդ, որը գիտեր ճավայերեն» հեքիաթը հրատարակվել է Fenestro ամսագրում[8]։

Մատենագրություն

Վեպեր

  • Պոլիկարպո Կվարեսմայի տխուր վախճանը (1911 թվականից հրապարակվել է Ժուրնալ դի Կոմերսիո ամսագրում, 1915 թվականին լույս է տեսել առանձին գրքով) (Triste Fim de Policarpo Quaresma )
  • Բժիշկ Բոգոլովի արկածները
  • Նուման և Նիմֆան, (1915)
  • Նոր Կալիֆորնիա (A Nova Califórnia 1910)
  • Գոնզագ դե Սայի կյանքը և մահը (1919)
  • Բրուզունդանգները (1923)
  • Իսայիաս Քամինյու արխիվագետի նշումները
  • Անհեթեթություններ
  • Կլարա դոս Անժոս

Հեքիաթներ

  • Ժամբոնի թագավորության գործերը

Հոդվածներ

  • Ցուցահանդեսներ Մաֆուասայում
  • Քաղաքային կյանք
  • Մարգինալիա

Հուշեր և քննադատություններ

  • Ինտիմ օրագիր
  • Ապրողների գերեզմանատունը (հուշեր)
  • Տպավորություններ ընթերցանությունից (քննադատական էսսե)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.