ծագումով գերմանացի ռուս բանաստեղծ, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Աֆանասի Աֆանասիի Ֆետ (ռուս.՝ Афанасий Афанасьевич Фет; գերմ.՝ Foeth; մինչև 14 տարեկանը և կյանքի վերջին 19 տարին պաշտոնապես կրել է Շենշին ազգանունը՝ ռուս.՝ Шенши́н, նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1820[1], Mtsensk uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1892[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), ծագումով գերմանացի ռուս բանաստեղծ, թարգմանիչ։
Աֆանասի Ֆետ ռուս.՝ Афанасий Фет | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1820[1] |
Ծննդավայր | Mtsensk uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1892[1] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, ինքնակենսագիր և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Հեսսենի մեծ դքսություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1844) |
Ժանրեր | լիրիկա |
Պարգևներ | |
Ամուսին | Maria Petrovna Fet-Shenshina? |
Afanasy Fet Վիքիպահեստում |
1844-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի գրականության բաժինը։ Առաջին ժողովածուն է «Լիրիկական պանթեոն»-ը (1840), որից հետո լույս է ընծայել «Իրիկնային կրակներ» (1883-1891) խորագրով բանաստեղծությունների 4 ժողովածու։
Ֆետը «մաքուր արվեստի» դոկտրինայի սկզբունքային կողմնակից է եղել։ Միևնույն ժամանակ նրա պոեզիան, ավելի լայն իմաստով, կենսական հաստատուն հիմք ունի։ Կյանքն ընկալելով իբրև ամենակարող, հմայող ուժ («Գարուն ու գիշեր պատել են հովիտ», 1856), բանաստեղծն իր «եսը» կարծես խառնում է կյանքի տարերքին («Ինչ երջանկություն, և՛ գիշեր է, և՛ մենակ ենք մենք», 1854)։ Ռուսական պոեզիային մինչ այդ ոչ հատուկ կոնկրետությամբ Ֆետը քնարերգության մեշ վերստեղծեց հոգու հպանցիկ տրամադրություններ ու վիճակներ։ Նրա պոեզիան երաժշտական է, բարեհունչ։
Ֆետը հայտնի է որպես Հորացիուսի, Օվիդիոսի, Վոլֆգանգ Գյոթեի և այլ անտիկ ու նոր շրջանի բանաստեղծների թարգմանիչ։ Հեղինակ է հուշագրությունների («Իմ հուշերը», մաս 1-2, 1890, «Կյանքիս վաղ տարիները», հրտ․ 1893)։ Աֆանասի Ֆետի շատ բանաստեղծությունների համար երաժշտություն է գրվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.