![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bc/Tursiops_truncatus_01-cropped.jpg/640px-Tursiops_truncatus_01-cropped.jpg&w=640&q=50)
Աֆալինա
From Wikipedia, the free encyclopedia
Աֆալինա (լատին․՝ Tursiops truncatus), դելֆինի տեսակ։ Դելֆինը կետի ազգակիցն է և նա իր ձագերին կերակրում է կաթով։ Դելֆինի թռիչքն արևի տակ դիտողին ուրախ խաղ է թվում, սակայն հաճախ դրանք որսորդական հնարքներ են։ Այս կենդանու երկարությունը կազմում է մոտ 2 մետր, իսկ քաշը 300-400 կգ։ Դելֆինը օվկիանոսի առաջին բնակիչներից մեկն է, որի հետ ծանոթացել է մարդը։ Դելֆիններին հին հույներն ու հռոմեացիները սուրբ են համարել, նրա որսն արգելված էր։ Միջին դարերում նրանց կոչում էին "մեծազարմ" և նրանց պատկերներն առյուծների ու արծիվների հետ հավասար համարում էին բարձր դասի զինանշանները[1]
Աֆալինա | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Tursiops truncatus Gervais, 1855
(Montagu, 1821)
|
||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Դելֆիները շատ ընդունակ են և հենց դա է թույլ տալիս, որպեսզի նրանց վարժեցնեն կրկեսներում։ Դելֆինները սիրում են մարդկանց, սիրում են, երբ իրենց շոյում են կամ կերակրում մանր ձկներով։ Ունեն ձայներ ընդօրինակելու մեծ վարպետություն։ Հաճախ ընդօրինակում են նաև մարդկային խոսակցությունները, միայն թե շատ արագ են "խոսում"։ Դելֆինի մարմնի ձևն ու մաշկի կառուցվածքը նրան օգնում են շատ ազատ շարժվել ջրում և սլանում են մինչև 60 կմ արագությամբ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/Bottlenose_dolphin_size.svg/640px-Bottlenose_dolphin_size.svg.png)