![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/Location-Asia-UNsubregions.png/640px-Location-Asia-UNsubregions.png&w=640&q=50)
Արևելյան Ասիա
From Wikipedia, the free encyclopedia
Արևելյան Ասիան (չինարեն՝ 东亚, ճապոներեն՝ 東アジア), բնական երկրների խումբ Ասիայում, հյուսիսային լայնության մոտ 20° և 60° միջև, ընդգրկում է Ռուսաստանի և Չինաստանի արևելյան մասը, ԿԺԴՀ, Հարավային Կորեան և Ճապոնիան։ Ռելիեֆում տիրապետող են լեռներն ու բարձրավանդակները (Զուզջուր, Սիխոտե-Ալին, Բուրեական լեռնաշղթա, Մեծ Խինգան, Կամչատկայի լեռներ), որոնք հերթագայվում են կուտակումային խոշոր հարթավայրերով (Մերձամուրյան, Չինական Մեծ և այլն)։ Կլիման մուսոնային է՝ խոնավ ամառներով և համեմատաբար չոր ձմեռներով։ Ամռանը և աշնանը հաճախ Արևելյան Ասիայի վրայով անցնում են թայֆունները։ Բուսածածկույթը հիմնականում անտառային է, աչքի է ընկնում տեսակների բազմազանությամբ և էնդեմիկների առատությամբ։ Բարեխառն գոտում փշատերև և խառն անտառներն են, մերձարևադարձային և արևադարձային գոտում՝ խառը տերևաթափ-մշտադալար անտառները, ավելի քիչ խոնավ վայրերում՝ անտառատափաստանը և տափաստանը։ Արևելյան Ասիայի պետությունները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով։ Տարածքի մեծությամբ առավել խոշոր պետությունները Չինաստանն ու Մոնղոլիան են, բնակչության թվով` Չինաստանն ու Ճապոնիան, տնտեսական հզորությամբ` Չինաստանը, Ճապոնիան և Կորեան։ Ըստ պետության կարգի` Ճապոնիան միապետություն է, իսկ մնացյալները`հանրապետություններ։ Արևելյան Ասիայում են տեղի ունեցել ամենակործանարար երկրաշարժերը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/Location-Asia-UNsubregions.png/320px-Location-Asia-UNsubregions.png)