բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Արևադարձ (լատին․՝ Heliotropium), խամբար, արևադեմ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 220, Հայաստանում՝ 7 տեսակ՝ արևադարձ էլիպսաձև (H, ellipticum), արևադարձ եվրոպական (H, europaeum), արևադարձ թավապտուղ (H, lasiocarpum), արևադարձ Ցվելյովի (H. tzvelevii)՝ էնդեմիկ, արևադարձ ցածր (H, supinum)՝ հազվագյուտ և այլն։
Արևադարձ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Boraginales |
Ընտանիք | Գաղտրիկազգիներ (Boraginaceae) |
Ենթաընտանիք | Heliotropioideae |
Ցեղ | Արևադարձ (Heliotropium) L., 1753 |
Ցողունի բարձրությունը 20-40 (մինչև 100) սմ է։ Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը միակողմանի ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ մանուշակագույն։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը քառաբաժան է, ընկուզանման։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են թունավոր ալկալոիդներ։ Ծաղկաբուծության մեջ օգտագործում են արևադարձ պերուականից (H. peruvianum) ստացված բազմաթիվ տեսակներ, որոնք կիրառվում են ծաղկային ձևավորումներում, պարտեզներում և բնակարաններում։
Տարածված է Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է խոնավ վայրերում, կիսաանապատներում, արոտներում, չոր, քարքարոտ լանջերին, դաշտերի և ճանապարհների եզրերին, աղբոտում խաղողի այգիները։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևադարձ (բույս)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևադարձ (բույս)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 24)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.