From Wikipedia, the free encyclopedia
Արչիբալդ Գեյկի (անգլ.՝ Archibald Geikie, դեկտեմբերի 28, 1835[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - նոյեմբերի 10, 1924[1][2][3][…], Հեյզլմիր, Waverley, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), շոտլանդացի երկրաբան։ 1865 թվականին եղել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1908-1913 թվականներին Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա պատվավոր անդամ[11]։
Արչիբալդ Գեյկին ծնվել է 1835 թվականի դեկտեմբերի 28-ին, Էդինբուրգ քաղաքում։ Երաժշտագետ Ջեյմս Ստյուարդ Գեյկինի և Իզաբելլա Թոմի առաջնեկն է եղել։ Նրա եղբայրը՝ Ջեյմս Գեյկին, նույնպես երկրաբան է եղել։ Նա կրթությունը ստացել է Էդինբուրգի ավագ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է քաղաքի համալսարանում։
1871 թվականին Արչիբալդ Գեյկին ամուսնացել է Ալիս Գաբրիել Անն Մարի Պինատելի հետ, ով եղել է Լիոնի Եվգենի Պիգնատելի դուստրը։ Նրանք ունեցել են որդի՝ Ռոդերիկը, որին սպանել են պատանի տարիքում, և երեք դուստր՝ Լյուսին, Էլսին և Գաբրիելը։
1855 թվականին նշանակվել է Բրիտանական երկրաբանական ծառայության օգնական։ Տիրապետելով ինչպես մուրճին, այնպես էլ գրչին, նա ստեղծել է իր աշխատանքների ցուցակը՝ «Քարի կտորի պատմությունը» կամ «Երկրաբանի նոթատետրի ժողովածուն» (1858 թվական)։ Նրա ունակությունները գրավել են իր ղեկավարի՝ Ռոդերիկ Մուրչիսոնի ուշադրությանը, որի հետ նա ընկերություն է արել ողջ կյանքի ընթացքում, և այնուհետև դարձել է նրա կենսագիրը[12]։
Մուրչիսոնի հետ նրա ամենավաղ աշխատանքները կատարվել են Շոտլանդական լեռնաշխարհի թերթաքարերի բարդ շրջաններում։ 1862 թվականին, նրանց համատեղ ջանքերով, հրատարակվել է Շոտլանդիայի փոքր երկրաբանական քարտեզը։ Իսկ 1892 թվականին Գեյկը թողարկել է ավելի մեծ քարտեզ։ 1863 թվականին նա հրատարակել է «Շոտլանդիայի սառցադաշտային դրեյֆի երևույթների մասին» հոդվածը Գլազգոյի «Երկրաբանական ընկերության գործարքներ» բաժնում, որում առաջին անգամ հստակորեն պատկերել է այդ երկրում սառույցի ազդեցության հետևանքները[12]։
1865 թվականին լույս է տեսել Գեյկիի «Շոտլանդիայի լանդշաֆտը» (իսկ երրորդ հրատարակությունը 1901 թվականին), որը երկրի տեղագրության պատմությունը մանրամասնելու առաջին փորձն էր։ Նույն թվականին նա ընտրվել է Թագավորական ընկերության անդամ[13]։ Գեյկիի գիրքը, որը հիմնված էր երկրի վերաբերյալ նրա անձնական հսկայական գիտելիքների վրա, օգտակար ներդրում էր Էդինբուրգի դպրոցի ուսուցման մեջ, որից հետո էլ դարձել է այդ դպրոցի ղեկավարը[12]։
1871-1882 թվականներին Էդինբուրգ քաղաքի համալսարանում աշխատել է երկրաբանության դասախոս[14]։ 1882 թվականին նշանակվել է Լոնդոնի Երկրաբանական թանգարանի տնօրեն և Մեծ Բրիտանիայի երկրաբանական ծառայության գլխավոր տնօրեն։
Արչիբալդ Գեյկին մահացել է 1924 թվականի նոյեմբերի 10-ին, Սյուրեյում գտնվող Հասլեմերե քաղաքում և թաղվել է գյուղի գերեզմանատանը[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.