Արյունով ապուր , ցանկացած ապուր , որի հիմնական բաղադրիչներից է մեկ կամ մի քանի կենդանիների արյունը ։ Ապուրի այդ տեսակը մեծ տարածում ունի տարբեր երկրներում[1] ։ Արյունով ապուրի պատրաստման համար սովորաբար օգտագործում են խոզի կամ տնային թռչունների արյունը։
Արագ փաստեր Արյունով ապուր, Տեսակ ...
Փակել
Կորեական հեջանգուկ ապուրը, որը պատրաստում են եզան մակարդված արյունից
Բադի արյունով և վերմիշելով ապուր , ավանդական նանկինյան համադամ
Գոդիյա , սլովենական ավանդական ապուր` խոզի արյունից
Դինուգուան , ֆիլիպինյան ապուր, որը պատրաստում են խոզի արյունից և փորոտիքից կամ մսից
Հավի և բադի արյունով ապուր , Շանհայում տարածված արնապուր
Հեջանգուկ , կորեական ապուր, որը պատրաստում են տավարի արգանակի մեջ ավելացնելով եզան մակարդված արյուն և բանջարեղեն . հայտնի է որպես խումհարության դեղ
Մյուկյուրոկկա , Ֆինլանդիայի կենտրոնական շրջաններում տարածված ուտեստ
Յաուարլուկրու , Էկվադորի բարձրալեռնային մարզերում տարածված ուտեստ, որը պատրաստում են գառան արյունով և մորթի մնացորդներով
Յուկա , Լիտվայի Ձուկիա մարզում տարածված ապուր` սագի , բադի կամ հավի արյունից
Շվարցզաուեր , արյունով գերմանական ապուր` տարբեր համեմունքներով և քացախով
Չերնինա , լեհական ապուր, որը պատրաստում են բադի, սագի կամ խոզի արյունից և արգանակից[2]
Չորնայա պոլիվկա , բելառուսական ապուր, որը պատրաստում են բադի, սագի կամ խոզի արյունից և արգանակից
Պրդելաչկա , Չեխիայում խոզի մորթի սեզոնին ավանդաբար պատրաստվող ապուր խոզի արյունից[3]
Սակսանգ , Ինդոնեզիայում բնակվող բատակների կծու ճաշատեսակ, որը պատրաստում են արյան և կոկոսի կաթի մեջ եփելով խոզի կամ շան միսը` համեմունքներով
Սև ապուր կամ սպարտական ապուր, Հին Հունաստանում խոզի արյունից պատրաստվող ապուր
Սվարտսոպա , Շվեդիայի Սկոնե մարզում տարածված ապուր սագի կամ խոզի արյունից
Տյետ կան , բադի արյունով վիետնամական ապուր
Ֆրիտադա , Հյուսիսային Մեքսիկային և հատկապես` Մոնտեռեյին հատուկ ճաշատեսակ, որը պատրաստվում է խորոված այծից և դրա` մորթի ընթացքում հավաքված արյունից
Davidson, Alan (1999). The Oxford Companion to Food . Oxford University press. ISBN 0-19-211579.