Remove ads
հայ հասարակական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Արմեն Վանիկի Ավետիսյան (հունվարի 15, 1963, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական և հասարակական գործիչ, ազատամարտիկ, Հայ-արիական միաբանության առաջնորդ։ Զբաղվում է արիադավան-հեթանոսական հավատի ծավալմամբ։
Արմեն Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և ազատամարտիկ |
Ծնվել է 1963 թվականի հունվարի 15-ին Ստեփանավան քաղաքում, Հայկական ԽՍՀ։ 1966-1970 թվականներին ընտանիքը բնակվում էր Ալավերդիում, իսկ 1970 թվականից Աբովյան քաղաքում[1]։
2005 թվականի հունվարի 24-ից մինչև մարտի 18-ը կալանավորվել է «ազգամիջյան թշնամանք հրահրելու» մեղադրանքով (3 տարով) և մինչև 2007 թվականի մարտը (2 տարի) դատապարտվել է դատարանի կողմից՝ պայմանականորեն[1]։
Ըստ Արմեն Ավետիսյանի, 2009 մայիսի 4-ին իր նկատմամբ կատարվել է մահափորձ վրաերթի տեսքով[1]։
Հայրը՝ Վանիկ Մինասի Ավետիսյան (արմատներով Կարսից է), մայրը՝ Ամալյա Ավետիսյան-Հարությունյան։ Առաջին ամուսնությունից ունի երեք դուստր՝ Անի, Արաքս և Արփի։ Երկրորդ ամուսնությունից ունի ևս մեկ դուստր՝ Աստղիկ, եւ որդի՝ Արեգ։ Երկրորդ կինը՝ Արմենուհի Մելքոնյանը, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է և Արմեն Ավետիսյանի մամլո խոսնակը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.