Remove ads
բազմիմաստության փարատման էջ From Wikipedia, the free encyclopedia
Աբովյան և Ազիբեկյան ազգերը ծագում են միևնույն նահապետից։ Մեծերը պատմել են, որ այս երկու տոհմերը գյուղ են տեղափոխվել Երևանի կողմերից 17֊րդ դարում։ Հավանաբար նրանց չի բավարարել տեղի կիսաանապատային բնությունը, կամ չեն ցանկացել ենթարկվել պարսիկներին ու թուրքերին, նաև այլ պատճառներով իրենց ենթակա փոքրաթիվ ծխերով թողել, հեռացել են դեպի հյուսիս։ Ի դեմս Կոթիի` նրանք գտնում են ապահով ապաստան և հարմար բնակության վայր։ Գյուղացիները ընդունում են և գյուղի արևելյան մասերում բնակատեղ հատկացնում։ 17 և 18֊րդ դարերում Վրաստանը կիսանկախ թագավորություն էր` ենթակա պարսիկների կամ ռուսների ազդեցությանը։ Թեև Կոթին իր տարածքներով գտնվում էր վրացական թագավորության կազմում, սակայն ուներ կիսանկախ գյուղի կարգավիճակ, ուներ նաև իր պաշտպանական զորաջոկատները` լեզգիներից և այլ քոչվոր ցեղերից պաշտպանվելու համար։ Այս ամենին նա հասել էր իր բնակիչների ըմբոստ բնավորության և ազատատենչ ոգու շնորհիվ։ Եկվորների մեջ կային զենք կրելու և կռվելու ընդունակ մարդիկ։ Այս տոհմերն աճել են, բազմացել, և մի մասն էլ` այլ վայրեր տեղափոխվել։ Նրանք որտեղ էլ որ բնակություն են հաստատել, միշտ էլ ընդգծել են իրենց` Կոթիի ծագումը։ Այստեղից էլ հավանական է թվում այն եզրակացությունը, որ նրանց նախնիները ծագումով Կոթիից են, իսկ թե որ տոհմից են կամ երբ` քանի դար առաջ են հեռացել գյուղից, ստույգ հայտնի չե։ Այժմ այս տոհմերի անդամները բնակվում են Իջևանի մարզում, Երևանում, Հայաստանի այլ բնակավայրերում, Ռուսաստանում, եվրոպական տարբեր երկրներում[2]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.