Արծվապտեր (լատին․՝ Pteridium), պտերազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արծվապտեր տավրիական (P. tauricum)։

Արծվապտեր
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Պտերներ (Pteridophyta)
Դաս Polypodiopsida
Ենթադաս Polypodiidae
Կարգ Բազմոտիկներ (Polypodiales)
Ենթակարգ Dennstaedtiineae
Ընտանիք Dennstaedtiaceae
Ցեղ Արծվապտեր (Pteridium)
Scop., 1760

Հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Շիկահողի արգելոցում)։ Առաջացնում է մինչև 2 մ բարձր, բուսուտներ. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Կոճղարմատը հզոր է, սողացող, ճյուղավորվող։ Տերևները կոթունավոր են, կաշեկերպ, կրկնակի, եռակի փետրաբաժան, ներքևից՝ շիկակարմրավուն, թավոտ։ Սպորանգիումները գրեթե անընդմեջ դասավորված են տերևի եզրերին՝ տերևաթիթեղի հետոլորված մասում։ Սպորներն առաջանում են հուլիսի երկրորդ կեսից։ Դեղաբույս է. տերևների և կոճղարմատների պատրաստուկներն օգտագործում են որպես ճիճվամուղ միջոց։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծվապտեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծվապտեր» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.