ռուս աստղագետ From Wikipedia, the free encyclopedia
Արիստարխ Ապոլլոնովիչ Բելոպոլսկի ռուս.՝ Ариста́рх Аполло́нович Белопо́льский ; (հուլիսի 1 (13), 1854 կամ 1854[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 16, 1934[2][3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային աստղագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1903)։
Արիստարխ Բելոպոլսկի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1 (13), 1854 կամ 1854[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մայիսի 16, 1934[2][3] |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Pulkovo Observatory cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Խորհրդային Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | աստղաֆիզիկոս |
Աշխատավայր | Krasnopresnenskaja Observatory MSU? և Պուլկովոյի աստղադիտարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Aristarkh Belopolsky Վիքիպահեստում |
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1877)։ 1888 թվականից աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում (1917–1919 թվականներին՝ դիրեկտոր)։ Լուսանկարել է 1884 թվականի գիսավորը, Լուսինն ու արևապսակը խավարումների պահերին։ Բացահայտել է, որ Յուպիտերի պտտման պարբերությունը կախված է հասարակածից մթնոլորտի տվյալ մասի ունեցած հեռավորությունից։ Բելոպոլսկին առաջիններից էր, որ սպեկտրոգրաֆով ստացավ լուսատուների սպեկտրները։ (Պուլկովոյի սպեկտրոգրաֆներից մեկը կառուցվել է նրա ցուցմունքով)։ Համապարփակ ուսումնասիրություններ է կատարել լուսատուների տեսագծային արագությունների որոշման ուղղությամբ, որոշել է շուրջ 200 աստղերի տեսագծային արագությունները։ 1895 թվականին ցույց տվեց, որ Սատուրնի օղակները կազմված են մոլորակի շուրջը պտտվող բազմաթիվ փոքր մարմիններից։ Բելոպոլսկին լաբորատոր փորձերով ապացուցեց Դոպլերի սկզբունքի ճշտությունը, այն հետագայում կարևոր նշանակություն ունեցավ աստղերի սպեկտրների ուսումնասիրման համար։ Իր առաջարկությամբ պատրաստված գործիքով ստանալով Արեգակի սկավառակի տարբեր մասերի սպեկտրները՝ Բելոպոլսկին ուսումնասիրեց Արեգակի առանցքային պտույտը (1923)։ Այնուհետև ցույց տվեց, որ այդ պտույտի արագությունը 1925–1933 թվականներին որոշ չափով փոփոխվել է, որը և հաստատվեց այլ աստղագետների դիտումներով։
Բելոպոլսկին ուսումնասիրելով ցեֆեիդների տեսագծային արագությունները, հայտնաբերեց նրանց պարբերական տատանումները։ Այդ փաստը հետագայում մեկնաբանվեց որպես ցեֆեիդների բաբախումներ։ Նա զբաղվել է նոր աստղերի սպեկտրներով, ինչպես նաև՝ գիսավորների գեսերի ֆիզիկական բնույթի և քիմիական բաղադրության հարցերով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.