Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Պուլկովոտի աստղադիտարան, ԽՍՀՄ ԳԱ գլխավոր աստղադիտարան, գիտահետազոտական հաստատություն։
Պուլկովոյի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան, division of an educational institution? և ճարտարապետական հուշարձան |
Մասն է | Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն |
Աստղադիտարանի կոդ | 084 |
Երկիր | Ռուսաստան |
Վայր | Մոսկվայի շրջան |
ԲԾՄ | 75 մետր |
Հիմնադրվել է՝ | օգոստոսի 7, 1839 |
Բացեց | Վասիլի Ստրուվե |
Կայք | gao.spb.ru |
Pulkovo Observatory Վիքիպահեստում |
Գտնվում է Լենինգրադի կենտրոնից 19 կմ հարավ՝ Պուլկովոյի բարձունքներին։ Հիմնադրվել է 1839 թվականին, Ռուսաստանում աստղագիտության զարգացմանն ու դրա գործնական կիրառություններին (աշխարհագրություն, ծովագնացություն և քարտեզագրություն) նպաստելու նպատակով։ Աշխատանքների հիմնական ուղղությունը աստղաչափությունն էր։ Պուլկովոտի աստղադիտարանում կազմած աստղաչափական ցուցակները հայտնի էին իրենց ճշգրտությամբ։ Այստեղ զբաղվել են նաև Արեգակի խավարումների, աստղերի ծածկումների, գիսավորների, մոլորակների արբանյակների շարժումների ուսումնասիրությամբ։ XIX-րդ դ․ վերջերից սկսած Պուլկովոյի աստղադիտարանում կարևոր հետազոտություններ են կատարվել աստղաֆիզիկայի բնագավառում (Արեգակի ֆիզիկա, աստղասպեկտրոսկոպիա, փոփոխական աստղեր, (քիսավորներ ևն)։ Հայտնի է Պուլկովոտի աստղադիտարանի ժամանակի ծառայությունը։ Բաժանմունքներ ունի Նիկոլաևում (հիմնադրվել է 1912 թ., աստղաչափական դիտումների համար) և Կիսլովոդսկի մոտ (հիմնադրվել է 1948 թ., Արեգակի ֆիզիկական դիտումների համար)։ Պուլկովոյի աստղադիտարանի Սիմեիզի (Ղրիմ) բաժանմունքը (հիմնադրվել է 1908 թ.) հետագայում վերածվեց ԽՍՀՄ ԳԱ Ղրիմի աստղադիտարանի։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Պուլկովոյի աստղադիտարանը ավերվեց։ Պատերազմից հետո աստղադիտարանը ոչ միայն վերականգնվեց, այլև զգալիորեն ընդլայնվեց, հարստացվեց նոր գործիքներով (հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1954 թ.)։ Պուլկովոյի աստղադիտարանը մեծ դեր է կատարել ԽՍՀՄ-ում աստղագիտության, մասնավորապես ռադիոաստղագիտության զարգացման գործում։ ԽՍՀՄ ԳԱ Հատուկ աստղադիտարանն ստեղծվել է Պուլկովոյի աստղադիտարանի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։ Աստղագիտության բնագավառում Պուլկովոյի աստղադիտարանի հաջողությունները կապված են Վ․ Յա․ Ստրուվեի, Ֆ․ Ա․ Բրեդիխինի, Ա․ Ա․ Բելոպոլսկու, Գ․ Ա․ Տիխովի, Դ․ Դ․ Մաքսուտովի, Ա․ Ա․ Միխայլովի, Օ․ Ա․ Մեվնիկովի և ուրիշների անունների հետ։ 1928-1932 թթ. Վ․ Հ․ Համբարձումյանը Պուլկովոյի աստղադիտարանում եղել է Ա․ Ա․ Բելոպոլսկու ասպիրանտը, այնուհետև՝ աստղադիտարանի գիտնական քարտուղարը։ Ավելի ուշ Պուլկովոյի աստղադիտարանը օգնություն է ցույց տվել Բյուրականի աստղադիտարանի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու գործում։ Այդ կապը հետագայում վերածվեց գիտական համագործակցության։ Աստղադիտարանը հրատարակում է «Տրուդի» «Իզվեստիա»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուլկովոյի աստղադիտարան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.