Արդվինի գավառ
գավառ Բաթումի մարզի կազմում From Wikipedia, the free encyclopedia
գավառ Բաթումի մարզի կազմում From Wikipedia, the free encyclopedia
Արդվինի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1878-1918 թվականներին եղել է Բաթումի մարզի, ապա՝ Քութայիսի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Արդվին քաղաքն էր։
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Բաթումի մարզ | ||
Ներառում է | 29 համայնք | ||
Վարչկենտրոն | Արդվին | ||
Հիմնական լեզու | թուրքերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 56,140 | ||
Ազգային կազմ | Թուրքեր (մոտ 74 %)[1] | ||
Տարածք | 3,908 | ||
Հիմնադրված է | 1878 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Ճակք | ||
Արդվինի գավառը հյուսիսից սահմանակցում էր Բաթումի գավառին, արևելքում Կարսի մարզն էր, իսկ հարավում-արևմուտքում Օսմանյան կայսրության սահմանն էր։
Ներառում է հիմնականում ժամանակակից Թուրքիայի Արդվինի մարզի մեծ մասը։
Գավառն կազմվել է 1878 թվականին՝ ռուս-թուրքական պատերազմի (1877-1878) արդյունքում՝ ընդգրկելով Բաթումի մարզի հարավային՝ Ճորոխ գետի հովտի հատվածը։ 1883 թվականին Բաթումի մարզը վերացել է, Բաթումի և Արդվինի գավառներն անցել են Քութայիսի նահանգի կազմ։ Արդվինի գավառը համապատասխանել է պատմական Տայք աշխարհի Ճակք գավառին։ Դեռ միջնադարում տեղի հայ բնակչության մեծ մասը ձուլվել է ուղղափառ հույներին և վրացիներին, արտագաղթել։ Այստեղ բնակվելու են եկել մեծաքանակ այլազգիներ, որոնք օսմանյան տիրապետության շրջանում կրոնափոխ են եղել և կորցրել սեփական լեզուն։ Արդվինի հայերի մի մասն էլ տեղափոխվել է Բաթում քաղաք[2]։
Ամբողջ գավառում առաքելական հայերի թիվը չէր անցնում 8 հազարից՝ գրեթե նույնքան, որքան վրացիները։ Հայերի մեծ մասը բնակվում էր Արդվին բերդաքաղաքում (4646 մարդ) և Արտանուջ ավանում (960 մարդ), խոսում հիմնականում արևմտահայերեն։ Արդվինում 20-րդ դարի սկզբներին կար 5 եկեղեցի՝ սուրբ Աստվածածին, Պողոս-Պետրոս, Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Խաչ և առաքելական սուրբ Աստվածածին։ Յուրաքանչյուր եկեղեցուն կից 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին կար դպրոց[3]։
1918-1920 թվականներին գավառն ամբողջությամբ մտել է Վրաստանի դեմոկրատական հանրապետության կազմ։ Հայերի մեծ մասը լքում է Արդվինը՝ տեղափոխվում Աբխազիա, Վրաստան, Ռուսաստանի սևծովյան շրջաններ, Խորհրդային Հայաստան[4]։ 1921 թվականի Կարսի պայմանագրից հետո՝ անցել է Թուրքիային, որում որպես վարչատարածքային միավոր մտել է Արդվինի մարզ։ Վերջինիս կազմ է մտել նաև պատմական Համամշեն գավառը, որը կիսվել է Ռիզե և Արդվին մարզերի միջև։ Համամշենի միացումով նոր վարչական միավորում են հայտնվել հազարավոր համշենահայեր։
1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 56,140 մարդ էր, որի ճնշող մեծամասնությունը թուրքեր էին (41468), 13.9 %-ը՝ հայեր (7819), 9.8%-ը՝ վրացիներ (5506) և այլ ազգեր[5]։ Արդվին քաղաքի բնակչությունը հաշվվում էր 7091 մարդ, այդ թվում՝ 4646 հայեր և 1491 ռուսներ[6]։
1913 թվականին գավառը բաժանված էր 29 գյուղական համայնքի[7]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.