Արամազդ
Հին Հայաստանի գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը / From Wikipedia, the free encyclopedia
Արամազդ (ճառագայթող լույս, համաշխարհային արև), Հայկական դիցաբանության գերագույն Աստված՝ երկնքի ու երկրի Արարիչը, բոլոր Աստվածների հայրը[2][3][4]։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամազդ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Արամազդ, Տեսակ ...
Արամազդ | |
---|---|
Տեսակ | պտղաբերության աստված և գերագույն աստված |
Դիցաբանություն | Հայկական դիցաբանություն[1] |
Սեռ | արական |
Այլ մշակույթներում | Զևս, Յուպիտեր, Ահուրամազդա, զրահադաշտության Ահուրամազդային |
Երևի համընկնում է | Արմազի |
Վայր | Մեծ Հայք |
Զբաղմունք | գերագույն աստված, աստվածների հայր |
Զավակներ | Անահիտ, Աստղիկ, Նանե, Վահագն և Միհր |
Փակել