Արագած
լեռ Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Արագած, հրաբխային քառագագաթ լեռ է, Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090 մետր բարձրություն[3]։ Հայաստանի ամենաբարձր գագաթն է։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված լեռնազանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում[4][5]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արագած (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Արագած, Տեսակ ...
Արագած | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Արագածոտնի մարզ և Շիրակի մարզ |
Լեռնաշղթա | Հայկական լեռնաշխարհ |
Մասն է | Կովկաս |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4090 մետր[1] |
Հարաբերական բարձրություն | 2143 մետր[2] |
Նյութ | լավա |
Վերջին ժայթքում | անհայտ |
Սմիթսոնիան կոդ | 214060 |
Փակել