From Wikipedia, the free encyclopedia
Ատամների ոսկրափուտ, տարածված հիվանդություն (լատին․՝ caries dentium՝ նեխում), ատամների ծկթումից հետո դանդաղ առաջացող ախտաբանական պրոցես է, որը առաջանում է ներքին և արտաքին, տեղային և ընդհանուր վնասակար ազդակներից, որը բերում է ատամի կարծր հյուսվածքների ապահայնքայնացմանը՝ կարիոզ խոռոչի առաջացմամբ։ Կարիեսը բնորոշվում է էմալի անօրգանական մասի օջախային դեմիներիլիզացիայով, օրգանական մատրիքսի քայքայմամբ և ավարտվում է ատամի կարծր հյուսվածքների դեստրուկցիայով՝ էմալում և դենտինում խոռոչի առաջացմամբ, իսկ բուժման բացակայության դեպքում զարգանում է կակղանաբորբ (պուլպիտ) և շուրջատամնաբորբ (պերիօդոնտիտ)։ Ատամի փտումն առաջանում է բակտերիայի պատճառով[1]։ Փտած խորշիկները տարբեր գունավորում են ունենում՝ դեղինից մինչև սև[2]։ Ախտանշաններից է ցավը և ուտելու ժամանակ եղած տհաճությունը[2][3]։ Բարդությունները կարող են հանգեցնել ատամի շուրջը հյուսվածքի բորբոքման, ատամի կորուստի կամ թարախակույտի ձևավորման[2][4]։
Ատամների ոսկրափուտ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | շաքար, Lactobacillus? և S. mutans? |
Վնասում է | tooth enamel? և դենտին |
Բժշկական մասնագիտություն | ատամնաբուժություն |
ՀՄԴ-10 | K0202. |
Dental caries Վիքիպահեստում |
Կարիեսը ամենատարածված հիվանդություններից մեկն է ամբողջ աշխարհում[5]։ Կարիեսի պատճառը ատամի պինդ հյուսվածքները (էմալ, դենտին և ցեմենտ) քայքայող թթուն է[6]։ Թթուն առաջացնում է բակտերիան, երբ սկսում է ատամի մակերեսի վրա փոխազդել սննդի մնացորդների կամ շաքարի հետ[6]։ Սննդի միջի պարզ շաքարները հանդիսանում են բակտերիաների էներգիայի հիմնական աղբյուր, ուստի շատ օգտագործումը մեծացնում է ռիսկի գործոնը[6]։ Կարիեսն ասոցացվում է նաև բերանի խոռոչը վատ լվանալու հետ, որը հանգեցնում է ատամների արմատների թուլացմանն ու լնդերի բորբոքմանը[1][7]։ Կարիեսի կանխարգելման գործողությունների մեջ է մտնում ատամների կանոնավոր լվացումը, շաքարի և ֆտորի սահմանապակ կիրառումը[3][6]։ Շատերն են խորհուրդ տալիս օրական երկու անգամ խոզանակով մաքրել ատամները և ևս մեկ անգամ պարզապես ջրով ողողել[6][1]։ Ֆտորի աղբյուր կարող է լինել օրինակ՝ ջուրը, աղը կամ ատամի մածուկը[3]։ Քայքայման տարածվածության աստիճանից է կախված, թե արդյո՞ք հնարավոր է բուժել, թե՞ատամը պետք է հեռացվի[1]։
2016 թվականի դրությամբ աշխարհի բնակչության 48%-ը (3.6 միլիարդ մարդ) հիմնական ատամների կարիես ունի[8]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ գրեթե բոլոր չափահաս մարդիկ կարիես են ունենում կյանքի որոշակի ժամանակահատվածում[9]։ Կաթնատամների շրջանում այն հանդիպում է բնակչության 9%-ի կամ 620 միլիոն մարդկանց մոտ[10]։ Վերջին տարիներին կարիեսը սովորական երևույթ է դարձել և՛ մեծահասակների, և՛ երեխաների մոտ[11]։
Կարիեսով ատամներ հայտնաբերվել են մեզանից հինգ հազար տարի առաջ ապրող մարդկանց մոտ[12]:.
Կարիեսի ամենավաղ բուժան մասին առաջին հիշատակումները եղել են Բերնարդինիո դե Սաագունի Նոր Իսպանիայի ընդհանուր գործեր գրքում։ Այնտեղ նկարագրվում են կարեսի առաջացման տարբեր գործոնների դեմ պայքարը, որն բերեց կարիեսի բուժման մեթոդների առաջացմանը։
Բնակչության 93% ի մոտ հայտնաբերվում է և համարվում է ամենատարածված հիվանդությունը[13], իսկ երեխաների մոտ գրեթե 5-8 անգամ շատ, քան մեծահասակների մոտ՝առաջ անցնելով երեխաների մոտ շատ հանդիպող բրոնխիալ ասթմայից[14]։ Տարբեր հեղինակների վիճակագրությունների տվյալներից ելնելով՝ կաթնային կծվածք ունեցող երեխաների մոտ այն հասնում՝ 80-ից 90 %-ի մոտ, շրջանավարտների մոտ՝ 80%, իսկ բնակչության 95-98 %-ի մոտ կան պլոմբավորված ատամներ։
Ելնելով ավստրիալական հետազոտություններից՝ 5-10 տարեկան երեխաների կաթնատամների ավելի քան 40%-ը ախտահարված է կարիեսով, որից մեկ չորրորդը չեն բուժվել։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մերձհասարակածային երկրներում (Աֆրիկա, Ասիա) կարիեսով ախտահարումները ավելի քիչ են, քան մերձևեռային երկրներում (Սկանդինավիա, Հյուսիսային Ամերիկա)։ Վիճակագրական տվյալները ցույց են տվել նաև, որ զարգացող երկրներում կարիեսի տարածվածությունը ավելի բարձր է[15]։
Ստոմատոլոգիայում հայտնի է ատամների կարիեսի պատճարագիտությունը՝էթիոլոգիան, և ախտածնությունը բացատրող մոտ 400 տեսություն։
Քիմիայում և հատկապես մանրէաբանոության մեջ կատարած նվաճումնորի հիման վրա առաջացան կարիեսի գիտականորեն հիմնավորված տեսությունները։
Ատամների կարիեսի առաջացման պատճառների ժամանակակից պատկերացումներից է Կեյզի եռաթերթը, որը նկարագրում է կարիեսը իբրև երեք կարևոր պայմանների զուգակացման դեպքում՝
ստրեպտոկոկեր (Streptococcus mutans, Str. sanguis, Str. mitis, Str. salivarius)
լակտոբակտերիաներ (Lactobacillus acidophilus,Lactobacillus casei)
Այս միկրոօրգանիզմներին բնորոշ է անաէրոբ խմորումը, որի արդյունքում առաջանում են
Այս թթուները լուծում են էմալը և առաջացնում են էմալի դեֆեկտ՝ կարիոզ խոռոչ։ Այնուհետև միկրոօրգանիզմերը, քայքայելով էմալը, ներթափանցում են դենտին՝ սկսելով քայքայել դենտինը։ Վերջիններս լուծում են դենտինի անօրգանական մասը, իսկ իրենց կողմից արտադրվող պրոտեոլիտիկ ֆերմենտները քայքայում են նրա օրգանական մասը՝ բերելով պրոցեսի խորացմանը։ Այս պրոցեսին զուգահեռ առաջացած թթուները բերում են բերանային հեղուկի PH-ի իջեցմանը, որի հետևանքով էլ նվազում են բերանային հեղուկի պաշտպանական մեխանիզմները[16]։
Կարիեսի ինտենսիվության վրա ազդում է նաև օգտագործվող սննդի կազմը։ Դյուրամարս ծխաջրատների հաճախակի օգտագործումը, կպչուն սննդի գերակշռումը ռացիոնում մեծացնում են կարիեսով ախտահարվածության ռիսկը։
Կարիեսի կայունությունը կամ ռեզիստենտականությունը օրգանիզմի և ատամի հյուսվածքների կայունությունն է կարիեսի առաջացման հանդեպ։
Յուրաքանչյուր մարդ օժտված է իրեն բնորոշ կարիես-ռեզիստենատականությամբ։
Լեոնտևը կարիես-ռեզիստենտականության վրա ազդող գործոնները ներկայացնում է հետևյալ մակարդակներով՝
Մոլելուլային մակարդակում թթուների ազդեցության նկատմամբ ատամների ռեզիստենտականությունը կախված է էմալի հիդրօքսիապատիտի տեսակից, դրա կազմության մեջ գտնվող միկրոտարրերի տեսակից, բյուրեղների կառուցվածքում փուր տեղերի առկայությունից, էմալի հանքայման աստիճանից, սպիտակուցային մատրիցայի ճիշտ ձևավորումից և ներդրումից, էմալի սպիտակուցային և հանքային բաղադրիչների փոխազդեցությունից։
Հյուսվածքային մակարդակում թթուների ազդեցության նկատմամբ ատամների ռեզիստենտականությունը կաղված է էմալի կառուցվածքի կանոնավորությունից, արատների առկայությունից և դրանց քանակից, էմալային պրիզմաների ձևավորման բնույթից, էմալի էլեկտրական լիցքի բնույթից, որը նպաստում է կամ խոչընդոտում է էմալի վրա միկրոօրգանիզմների ադսորբցիային։
Օրգանային մակարդակում որոշվում է էմալի կառուցվածքով, դրա վրա ելուկիլայի ձևավորմամբ, ատամի մակերեսի հետ նրա փոխազդեցությամբ, ատամների ֆիսսուրնորի ձևով և խորությամբ։ Ֆիսսուրները էմալը ծալքերն են ծամիչ թմբիկների միջև։ Դրանք կարող են լինել մակերեսային կամ խորը, որի տարբերում են բաց և փակ ֆիսուրներ։ Փակ ֆիսուրների տարբերակ են կոլբայաձև ֆիսուրները։ Փակ և հատկապես կոլբայաձև ֆիսուրներում առաջանում են առավել բարենպաստ պայմաններ մանրէային ատամնավահանիկի ձևավորման և գոյատևման համար։
Համակարգային մակարդակում ատամների կարիեսի ռեզիստենտականությունը կախված է գանգի կառուցվածքից և ատամների դասավորվածության խտությունից, միջատամնային տարածությունների չափից։
Օրգանիզմի մակարդակում կարիեսի ռեզիստենտականությունը կարիեսի հանդեպ կախված է մարդու դիմածնոտային համակարգի ռեդուկցիայի գործընթացից, տարբեր քաղաքակրթական գործոնների անբարենպաստ ներգործությունից (սննդակարգի առանձնահատկությունները,սննդի խոհանոցային մշակումը, ածխաջրատների մեծ քանակությունը)։
Պատճառները ոսկրի կամ վերնոսկրի սնուցման խանգարումը և վարակական պրոցեսներն են, որոնք հանգեցնում են ոսկրի մեռուկացման։ Ախտահարված օջախները հետագայում ներծծվում են կամ պոկվում՝ առաջացնելով ոսկրի արատ (խոց)։ Ոսկրափուտով կարող են ուղեկցվել առանձնահատուկ բորբոքային մի քանի պրոցեսներ (օրինակ, տուբերկուլոզը, սիֆիլիսը)։
Երեխաների ատամներից հաճախ ախտահարվում են առաջին մնայուն մեծ աղորիքները։ Հիվանդության պատճառները վերջնականապես պարզված չեն։ Հաստատված է, որ ատամների ոսկրափուտին նպաստում է ոչ ճիշտ սնուցումը, մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը, քաղցր խմորեղենը, սննդում վիտամինների, կալցիումի և ֆոսֆորի անբավարարությունը, սննդի օրաբաժնում հում բանջարեղենի և մրգերի (որոնք ծամելիս ատամներն ինքնամաքրվում են) բացակայությունը։ Նպաստում է նաև ատամների վատ խնամքը։
Ատամները պտղի օրգանիզմում սաղմնադրվում են ներարգանդային կյանքի 6-8-րդ շաբաթում, ուստի երեխաների ատամների ոսկրափուտին նպաստում են հղիության ընթացքում մոր ոչ ճիշտ սնուցումը և կրած հիվանդությունները։ Աշխարհագրական որոշ շրջանների բնական ջրերում և հետևապես խմելու ջրում նկատվում է ֆտորի անբավարարություն, որի հետևանքով ատամների ոսկրափուտով երեխաների հիվանդացությունը բարձր է։ Ատամների ոսկրափուտի արագ խորացումը, հատկապես մանկական տարիքում, նկատվում է նաև տենդային և ծանր վարակիչ հիվանդությունների, սննդում վիտամինների անբավարարության ժամանակ, ինչպես նաև սեռական հասունացման (հատկապես՝ աղջիկների) շրջանում։ Հաճախ ատամների ոսկրափուտի առաջացումը կապված է հղիության հետ, որը պայմանավորված է կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական վերակառուցմամբ, ներզատիչ գեղձերի գործունեության փոփոխություններով, նյութափոխանակության խանգարումներով, ինչպես նաև պտղի կմախքի կառուցման համար անհրաժեշտ կալցիումի բարձր պահանջով։
Ոսկրափուտի զարգացման մեխանիզմները և կլինիկական դրսևորման ձևերը տարբեր են և պայմանավորված նրա պատճառներով, օջախի տեղադրությամբ և այլն։ Ոսկրի սուր բորբոքային պրոցեսների (օրինակ, օստեոմիելիտի) դեպքում, երբ ոսկրում զարգանում է թարախի օջախ, ոսկրափուտն ընթանում է ընդհանուր թունավորման երևույթներով, և ոսկրն արագ քայքայվում է։
Ատամների ոսկրափուտի սկիզբը սովորաբար մնում է աննկատ, քանի որ այն ընթանում է գրեթե անախտանշան, երբեմն միայն կարելի է ատամի պսակի վրա նշմարել կրանման կամ դեղնավուն բիծ, որն արծնի՝ ատամի մակերեսային և ամենակարծր հյուսվածքի փոփոխության նշան է։ Հետագայում այդ հատվածում արծնը փափկում է, որը, որպես կանոն, բժիշկը կարող է հայտնաբերել միայն ատամնաբուժական հատուկ գործիքով։ Այդպիսի թերությունը կոչվում է մակերեսային ոսկրափուտ։ Այդ շրջանում ատամում առաջանում է ցավային զգացողություն քաղցրից, թթվից և ատամները խոզանակով մաքրելիս։ Ոսկրափուտն, աստիճանաբար խորանալով, ախտահարում է դենտինը (միջին ոսկրափուտ)։ Հետագայում ատամի դենտինը փափկում է, ատամը ցավում է ոսկրափուտային խոռոչը սնունդ ընկնելիս, սառից, տաք ջրից։ Գրգռիչը հեռացնելուց հետո ատամի ցավն անմիջապես անցնում է (խորը ոսկրափուտ)։ Ժամանակին բժշկի չդիմելու և ոսկրափուտի խորացումը չկանխելու դեպքում արծնի և դենտինի քայքայմանը մասնակցող մանրէները թափանցում են ատամի կակղենի և առաջացնում կակղենու բորբոքում։ Վերջինս չբուժելու դեպքում հետագա բարդությունների՝ ատամի արմատը շրջապատող հյուսվածքի բորբոքման (հարատամնաբորբի) պատճառ է դառնում։
Դպրոցական տարիքի երեխաների կաթնատամների և մնայուն ատամների ոսկրափուտն ընթանում է ավելի արագ, քան հասուն մարդկանցը։ Ատամը քայքայվում է 1-1,5 տարվա ընթացքում, արագ առաջանում են բարդություններ, երբեմն քայքայումը շարունակվում է նաև ատամնալիցքի տակ։ Դա պայմանավորված է երեխաների ատամների կրակալման անբավարարությամբ և մանրէների ազդեցության հանդեպ անկայունությամբ։
Կարիեսի ձևավորման համար չորս նախապայմաններ են անհրաժեշտ՝ ատամի մակերես (էմալ կամ դենտին), կարիես առաջացնող բակտերիա, ածխաջրեր և ժամանակ[17]։ Երբ ատամների վրա բակտերիայի առաջացած թթուն փոխազդում է սննդի հետ, ատամնափառ է առաջանում[18]։ Այնուամենայնիվ այս չորս նախապայմանների առկայությունը ոչ միշտ է բավարար կարիես առաջացնելու համար․ անհրաժեշտ է նաև կարիոգենային կենսազանգված։
Ատամի քայքայման պատճառն ատամնափառն է։ Ատամնափառի մեջ գտնվող բակտերիան սախառոզի, ֆրուկտոզայի, գլյուկոզայի և այլ ածխաջրերի առկայության դեպքում արտադրում է թթու[19][20]։
Ատամնային խոռոչների հետ ասոցացվող հիմնական բակտերիաներն են՝ Streptococcus mutans, Streptococcus sobrinus, lactobacilli։ Այնուամենայնիվ, կարիոգենային բակտերիաները (որոնք կարող են կարիես առաջացնել) թեև առկա են ատամնափառի մեջ, սակայն դրանց խտությունն այնքան փոքր է, որ չի կարող հիվանդության պատճառ դառնալ, եթե բալանսի շեղում չլինի[21]։ Դա կապված է նաև միջավայրի փոփոխության հետ։ Եթե հիվանդությունը չի բուժվում, կարող է հանգեցնել ցավի, ատամների կորստի և վարակման[22]։
Բերանի խոռոչում բազմաթիվ բակտերիաներ կան, սակայն դրանցից միայն մի քանի տեսակներ կարող են կարիեսի առաջացման պատճառ դառնալ։ Քանի որ ատամի արմատն ավելի հեշտ է ապահանքայնացվում, քան էմալը, ավելի շատ բակտերիաներ կարող են արմատի կարիես առաջացնել, ինչպես օրինակ՝ Lactobacillus acidophilus, Actinomyces spp., Nocardia spp. և Streptococcus mutan բակտերիաները։ Բակտերիաները հավաքվում են ատամների և լնդերի շուրջն ու առաջացնում են ատամնափառ, որը նրանց համար նպաստավոր կենսամիջավայր է։ Կան հատվածներ, որտեղ ավելի շատ բակտերիաներ են հավաքվում, ինչպես օրինակ՝ այն հատվածներում, որտեղ թքի հոսքը քիչ է։ Այսպիսի բակտերիաները կարող են անցնել երեխաներին համբույրի կամ կերակրման միջոցով[23]։
Բերանի խոռոչի բակտերիաները գլյուկոզան, ֆրուկտոզան և սովորական շաքարը ֆերմենտացիայի միջոցով վերափոխում են թթուների (օրինակ՝ կաթնաշաքարային թթվի)[20]։ Եթե այդ թթուները շփման մեջ են մնում ատամի հետ, սկսում են ապահանքայնացնել այն՝ տարալուծելով հանքային շերտը։ Սա դինամիկ գործընթաց է, սակայն հնարավոր է նաև վերահանքայնացում, եթե թթուն չեզոքանա թքի կամ բերանի խոռոչի լվացման շնորհիվ։ Ֆտորային ատամի մածուկը և ատամի փայլը կարող են նպաստել վերահանքայնացմանը[24]։ Երբ ապահանքայնացումը շարունակական բնույթ է կրում, հանքային շերտի քայքայման արդյունքում խոռոչներ են առաջանում։
Թքի սակավությունը կարող է կարիեսի շատացման պատճառ դառնալ, քանի որ այն չի բավականացնում բերանում տարբեր ուտելիքների ստեղծած թթվային միջավայրը հավասարակշռելուն։ Արդյունքում՝ թքագեղձերի, մասնավորապես, հարականջային ու ստործնոտային գեղձերի թքարտադրությունը կրճատող հիվանդությունները հանգեցնում են բերանի չորացման, հետևաբար նաև տարածված կարիեսի։ Օրինակ՝ Սյոգրենի սինդրոմը, դիաբետի որոշ տեսակներ[25]։ Այնպիսի դեղորայքներրի նշանակումը, ինչպիսին են օրինակ՝ հակադեպրեսանտները, կարող են կրճատել թքարտադրությունը։ Խթանիչները, օրինակ՝ մեթիլֆետամինը, նույնպես կարող է խիստ կրճատել թքարտադրությունը։ Կարիեսի հակվածությունր կարող է կապված լինել ատամի նյութափոխանակության խանգարման հետ, մասնավորապես, երբ հեղուկը հասնում է դենտինին։ Ծխախոտի օգտագործումը ևս կարիեսի ձևավորման ռիսկի գործոն է։ Առանց ծուխի ծխախոտի որոշ տեսակներ մեծ քանակությամբ շաքար են պարունակում՝ դրանով իսկ բարձրացնելով կարիեսի հակվածությունը[26]։ Ծխախոտի օգտագործումը մեծ վտանգ է, որը կարող է հանգեցնել շուրջատամնային հիվանդությունների՝ մասնավորապես լնդերը կարող են հետ քաշվել[27]։ Երբ լնդեզրի հետաճման հետևանքով լինդը հեռանում է ատամից, ատամի արմատը սկսում է երևալ։ Այս դեպքում թթուները ավելի հեշտությամբ քայքայում են արմատների ցեմենտը, քան էմալը[28]։ Երեխաների վրա ծխախոտի երկրորդային ծխի հետևանքներից է համարվում նաև կարիեսը[29]։ Թուքը պարունակում է նաև յոդ ու էպիդերմիկ աճն ապահովող բաղադրիչ։ Էպիդերմիկ աճն ապահովող բաղադրիչը արդյունավետ ազդեցություն ունի բջիջների բազմացման, ձևափոխման և գոյատևման վրա[30]։ Էպիդերմիկ աճն ապահովող բաղադրիչը, որը կարգավորվում է ոչ օրգանական յոդի միջոցով, մեծ դեր ունի հյուսվածքների ինտերգրացիայի հարցում։ Յոդն էլ իր հերթին անհրաժեշտ է կարիեսի կանխարգելման և բերանի խոռոչի առողջության համար[31]։
Քանի որ ատամները անընդհատ շփվում են թքի հետ, ուստի միշտ ծածկված են բակտերիաներով։ Ատամների կարծր հյուսվածքներն (էմալ, դենտին, ցեմենտ) անընդհատ գտնվում են ապահանքայնացման և վերահանքայնացման գործընթացների մեջ։ Կարիեսն առաջանում է այն դեպքում, երբ ապահանքայնացումն ավելի արագ է կատարվում, քան վերահանքայնացումը[32]։
Էմալը բարձր հանքայնացում ունեցող հյուսվածք է։ Երբ բակտերիան սպառում է շաքարը և այն էներգիայի է վերափոխում, արտազատում է կաթնաշաքարային թթու։ Այս գործընթացի արդյունքում էմալի բյուրեղներն ապահանքայնացվում են և դա շարունակվում է այնքան ժամանակ, մինչև բակտերիան ներթափանցում է՝ հասնելով դենտինին[33]։
Ի տարբերություն էմալի՝ դենտինն արձագանքում է կարիեսի զարգացմանը։ Ատամի ձևավորումից հետո, երբ էմալը ամբողջությամբ կազմավորվում է, էմալ արտադրող ամելոբլաստնբերը ամբողջովին քայքայվում են։ Հետևաբար էմալը վնասվելուց հետո այլևս չի կարող վերականգնվել։ Դրան հակառակ՝ դենտինը ողջ կյանքի ընթացքում վերականգնվում է օդոնտոբլաստների շնորհիվ, վերջինները գտնվում են կակղանի և դենտինի միջև։ Կարիեսից պաշտպանվելու համար օդոնտոբլաստները կենսաբանական արձագանք են տալիս կարիեսին։ Պաշտպանական այսպիսի մեխանիզմներից է նաև պինդ և երկրորդային դենտինի ձևավորումը[34]։
Դենտինը կազմվված է փոքրիկ դենտինային խողովակներից, որոնք եզրագծվում են մի կողմից էմալով, մյուս կողմից՝ ցեմենտով։ Դենտինային ամենամեծ տրամագծով խողովակները հանդիպում են կակղանի մոտ, իսկ ամենափոքրը՝ էմալի հատվածում[33]։ Կարիեսն անցնում է նաև խողովակների միջոցով և արագ զարգանում է այնտեղ։ Խողովակներրիմիջի հեղուկը ակտիվացնում է իմունային համակարգի իմունոգլոբուլիններիմ, որպեսզի նրանք պայքարեն բակտերիաների դեմ։ Միաժամանակ հարևան խողովակներում ավելանում է հանքայնացումը։ Արդյունքում խողովակները սեղմվում են, իսկ բակտերիաների տարածումը դանդաղում է։ Կարիեսին ի պատասխան՝ ավելի շատ դենտին ՝ արտադրվում կակղանի հատվածում։ Այս նոր արտադրված դենտինը համարվում է երրորդային դենտին։ Այն առաջանում է, որպեսզի պաշտպանի կակղանը զարգացող բակտերիայից։ Որքան շատ է երրորդային դենտին արտադրվում, այնքան փոքրանում է կակղանի չափը։ Երրորդային դենտինը տարբերակվում է ըստ օդոնտոբլաստների առկայության կամ բացակայության։ Եթե օդոնտոբլաստները կարողանում են այնքան դիմակայել, որ արձագանքում են կարիեսին, երրորդային համարվում է վերանորոգող։ Վերանորոգող դենտինի դեպքում օդոնտոբլաստների դերը այլ բջիջներ են կատարոււմ։
Ցեմենտում կարիեսի առաջացումը որպես լնդերի հետաճում լինում է կա՛մ տրավմայի, կա՛մ շուրջատամնային հիվանդությունների պատճառով։ Սա քրոնիկ հիվանդություն է, որի հետևանքով մեծ, ոչ խորը խոռոչ է առաջանում նախ ցեմենտի վրա, ապա այն տարածվում է դենտինի վրա և վարակում է նաև կակղանը։ Քանի որ ցավը ավելի ուշ է ի հայտ գալիս, հիմնականում այս խոռոչներն ուշ են հայտնաբերվում և ատամը չի հաջողվում բուժել[35]։
Բուժում է ատամնաբույժը։ Այն հարկավոր է սկսել որքան հնարավոր է արագ, մինչև ոսկրափուտային խոռոչի առաջացումը. կարելի է ժամանակին հայտնաբերել կանխարգելիչ զննումներով։ Բուժում են՝ ատամի ոսկրափուտային խոռոչը հատուկ մշակելով և ատամնալիցք անելով։ Կանխարգելումը հարկավոր է սկսել դեռևս հղիության շրջանում, անհրաժեշտ է կանխել և ժամանակին բուժել հղի կնոջ հիվանդությունները, սնունդն ապահովել անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրերով, վիտամիններով և հանքային աղերով՝ հատկապես կալցիումով և ֆոսֆորով, որոնք ծախսվում են պտղի կմախքի կառուցման վրա և կարևոր են հղի կնոջ օրգանիզմում նյութափոխանակության համար։ Այս բոլորը խիստ կարևոր են ատամների ճիշտ սաղմնավորման և հետագա ձևավորման համար։ Զանգվածային կանխարգելման հիմնական ձևը արտադրությունում աշխատող մարդկանց որոշակի խմբերի, դպրոցական, մանկապարտեզի երեխաների, հղի կանանց բերանի խոռոչի հիվանդությունների բուժումն է։ Բերանի խոռոչի բուժումը բնակչության դիսպանսերացման բաժիններից է։
Խմելու ջրում ֆտորի անբավարարության դեպքում կատարում են ջրի ֆտորացում (ատամները մշակում ֆտորային մածուկներով, նշանակում հակաոսկրափուտային սննդակարգ), իսկ ավելցուկի դեպքում (կարող է քայքայել արծնը)՝ ջրի աղբյուրների ֆտորազերծում։ Տնային պայմաններում պետք է օգտագործել <<Colgate Total>> կամ <<Colgate 3 գործողություն>>։Colgate-ի 3 գործողությունները՝ 1.Պաշտպանում է ոսկրափուտից, 2.Սպիտակցնում է ատամները (ամեն օր օգտագործելու դեպքում), 3.թարմ շունչ է տալիս (բացում է քթի ծակերը, որտեղից, որ օդը գնում է շնչափող)։ Իսկ Colgate Total—ը որ պարունակում է ցինկ ու արգինին, դրանք կպչում են ատամներին ու պաշտպանում ատամները մանէրներից 12 ժամ (720 րոպե, իսկ վայրկյաններով 43200 վայրկյան)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.