Ավստրալիական դոլար
Ավստրալիայի պաշտոնական արժույթ. պաշտոնապես օգտագործվում է նաև Կիրիբատիում, Նաուրուում և Տուվալուում / From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիական դոլար (նշան`$; կոդ`AUD), Ավստրալիայի միության արժույթ, ներառյալ Ծննդյան կղզիներ, Կոկոսյան կղզիներ և Նորֆոլք կղզիներ, ինչպես նաև խաղաղօվկիանոսյան պետություններ Կիրիբատին, Նաուրուն և Տուվալուն։ Բաղկացած է 100 ցենտից։ Սովորաբար նշվում է կարճ տարբերակով`դոլարի նշանով ($), բայց գոյություն ունի այլ տարբերակներ ևս` A$, $A, AU$ և $AU:
Տեսակ | տասնորդական դրամական համակարգ և տարադրամ |
---|---|
ISO 4217 կոդ | AUD |
Երկիր | Ավստրալիա |
Ներդրման ամսաթիվը | փետրվարի 14, 1966 |
Պաշտ օգտագործողներ | Ավստրալիա |
Կազմված է | ցենտ |
Նշան | AU$, A$, A$, AUD և AU$ |
Նշանի նկարագրություն | Դոլարի նշան |
Հապավում | AU$, AU$ և AU$ |
Կենտրոնական բանկ | Ավստրալիայի պահուստային բանկ |
Փոխարինել է | Ավստրալիական ֆունտ |
Ավստրալիական դոլարը աշխարհի ամենաշատ վաճառվող արժույթների շարքում զբաղեցնում է վեցերորդ տեղը (ԱՄՆ դոլարից, եվրոից, իենից, ֆունտ ստերլինգից և շվեյցարական ֆրանկից հետո)[1], կազմում է համաշխարհային արժութային գործարքների 5%-ը։ Ավստրալիական դոլարի տարածվածությունը, արժույթի վաճառողների շրջանում, պայմանավորված է Ավստրալիայում ունեցած բարձր տոկոսադրույքով, ինչն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ արժույթի շուկայում բացակայում է կառավարության միջամտությունը։ Կայուն է ընդհանուր ավստրալիական տնտեսությունը և քաղաքական համակարգը[2]։
Թղթադրամների թողարկման համար 1988 թվականից կիրառվում է ոչ թե թուղթ, այլ հատուկ, բարակ պլաստիկ։