Ավետիք Բուռնազյան
From Wikipedia, the free encyclopedia
Ավետիք Իգնատի Բուռնազյան (ապրիլի 20, 1906(1906-04-20)[1][2], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 25, 1981(1981-10-25)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), բժիշկ, ռազմական և քաղաքացիական առողջապահության կազմակերպիչ, ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալ (1956—1981), բժշկական գիտությունների թեկնածու (1938), բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ (1945), Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։ Մասնակցել է խորհրդային առաջին ատոմային ռումբի մշակմանը, ԽՍՀՄ «ատոմային վահանի» ստեղծողներից մեկն է։ Բուռնազյանը ատոմային բնագավառի բժշկության հիմնադիրներից է, մասնակցել է միջուկային սուզանավերի անձնակազմի,տիեզերական թռիչքների կենսաբժշկական աջակցության կազմակերպման խնդիրների լուծմանը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից][3]։ Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է թիվ 6 կլինիկական հիվանդանոցը, որպես ԽՍՀՄ Առողջապահության նախարարության 3-րդ գլխավոր վարչության առողջապահական համակարգի հիմնական բժշկական հաստատություն։
Ավետիք Բուռնազյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1906(1906-04-20)[1][2] Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1981(1981-10-25)[2] (75 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Գործունեության ոլորտ | բժշկություն և ռադիոլոգիա |
Ալմա մատեր | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1930)[1] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1935)[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու[1][2] (1938) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |