Առողջարանային ճարտարապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Առողջարանային ճարտարապետություն (գերմ.՝ Bäderarchitektur; անգլ.՝ Resort architecture[1]) — ճարտարապետական ոճ, հանգստյան տների և ափամերձ հանգստավայրերի բնութագիրը գերմանական Բալթյան ափին։ Ոճը զարգացել է Հեյլիգենդամի հիմնադրման օրվանից՝ 1793 թվականին և հասել է իր ծաղկման շրջանին մոտ 1870-ին, երբ երկաթուղին առողջարանները կապում է խոշոր քաղաքների հետ։ Առանձնացված վիլլա ոճի ճարտարապետությական կառույցները կոչվում են «առողջարանային առանձնատներ» (գերմանական Bädervilla)[2]: Նման կառույցներ հանդիպում են նաև ծովերից հեռու, Կենտրոնական Եվրոպայի առաղջարանային կենտրոններում՝ Թյուրինգում, Չեխիայում, Շվեյցարիայում։ Նման շենքերը սովորաբար տարբերվում են իրենց, այսպես կոչված «հանգստի ճարտարապետության» ոճով (անգլ.՝ Spa architecture; գերմ.՝ Kurarchitektur):
Արագ փաստեր Առողջարանային ճարտարապետություն, Տեսակ ...
Տեսակ | ճարտարապետական ոճ |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Անվանված է | seaside resort? |
Փակել