Աջասրտություն
From Wikipedia, the free encyclopedia
Աջասրտություն, դեքստրոկարդիա (լատին․՝ dextro - աջ և հուն․՝ χαρδία - սիրտ), սրտի տեղադրության անոմալիա, երբ սրտի գագաթը և մեծ մասը գտնվում են կրծքավանդակի աջ կողմում։ Աջասրտությունը կարող է լինել
- բնածին (ներքին օրգանների հակառակ դասավորությունից)
- ձեռքբերովի, որը հետևանք է սրտի աջ տեղաշարժի։
Արագ փաստեր Աջասրտություն, Տեսակ ...
Աջասրտություն | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | բժշկական գենետիկա |
ՀՄԴ-9 | 746.87 |
Dextrocardia Վիքիպահեստում |
Փակել
Վերջինս առաջանում է ձախ թոքամզի խոռոչում գազերի կուտակումից, աջ թոքի թորշոմումից, ինչպես նաև կրծքավանդակի զգալի ձևախախտումներից։ Բնածին աջասրտությունը անհանգստություն չի պատճառում, իսկ ձեռքբերովին ուղեկցվում է սրտի գործունեության խանգարումներով։
Սա Բժշկության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աջասրտություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 519)։ |