From Wikipedia, the free encyclopedia
Ապաֆի Միքայել Բ (անգլ.՝ Apaffi Mihaly II), Տրանսիլվանիայի իշխան (1690—1713)։ Հոր՝ Ապաֆի Միքայել Ա-ի մահից հետո ուներ լոկ անվանական իշխանություն։ Վիեննայի արքունիքից նրա կախումը ուժեղացել է հատկապես 1699 թվականին, Կարլովիցի պայմանագիրից հետո։ Ապաֆի Միքայել շարունակել է հայերի նկատմամբ իր հոր քաղաքականությունը։ 1696 թվականի փետրվար 7-ի հրամանագրով Բաշդբալով գյուղում (տես Եղիսաբեթուպոլիս) հաստատված հայերին թույլատրել է ընտրել իրենց դատավորին, պահպանել իրենց դավանանքը, ազատ առևտուր անել։ Հայերն իրավունք ունեին հարկ եղած դեպքում ուղղակի դիմել իշխանին։ 1700 թվականի հուլիսի 26-ին Ապաֆի Միքայելի կինը՝ Կատարինե Բետլեն իշխանուհին, իր պաշտոնյաներին կարգադրել է, նկատի ունենալով հայերի ծառայություններրը, նրանց չնեղել և տոնավաճառների ժամանակ թույլ տալ առևտուր անել ցանկացած տեղում։ 1712 թվականին Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ առաջնորդ Օքսենտ Վրզարյան վարդապետը ցանկացել է Բաշդբալովի հայերին տեղափոխել իր հիմնած Գեռլա քաղաքը, որտեղ նրանք պետք է կաթոլիկություն ընդունեին։ Հայերը դիմել են այն ժամանակ Վիեննայում գտնվող Ապաֆի Միքայելին, որը Լեոպոլդ կայսրից խնդրել է թույլ տալ հայերին չտեղաշարժել։ Կայսրը 1712 թվականի նոյեմբերի 25-ի իր գրությամբ հարգել է այդ խնդրանքը։ Ապաֆի Միքայելի հովանավորությունը նպաստել է, որ հայերը կառուցեն Եղիսաբեթուպոլիս քաղաքը, որտեղ և պահպանել են իրենց դավանանքը մինչև 1731 թվական։
Ապաֆի Միքայել Բ հունգ.՝ Apafi Mihály | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1676 կամ 1677[1] |
Ծննդավայր | Ալբա Յուլիա, Տրանսիլվանիա իշխանություն |
Մահացել է | փետրվարի 1, 1713 կամ փետրվարի 11, 1713[1] |
Մահվան վայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[2] |
Գերեզման | fortified Lutheran church of Mălâncrav |
Քաղաքացիություն | Տրանսիլվանիա իշխանություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Katalin Bethlen? |
Ծնողներ | հայր՝ Ապաֆի Միքայել Ա[1], մայր՝ Աննա Բորնեմիսցա |
Զբաղեցրած պաշտոններ | Prince of Transylvania? |
Michael II Apafi Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.