From Wikipedia, the free encyclopedia
Ապաֆի Միքայել Ա (Apaffi Mihaly I, նոյեմբերի 3, 1632, Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա - ապրիլի 15, 1690, Ֆեգերաշ, Բրաշով, Ռումինիա), Տրանսիլվանիայի իշխան (1661-1690 թվականներ)։
Ապաֆի Միքայել Ա Apafi Mihály | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | նոյեմբերի 3, 1632 |
Ծննդավայր | Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա |
Վախճանի օր | ապրիլի 15, 1690 (57 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆեգերաշ, Բրաշով, Ռումինիա |
Թաղված | Reformed Church of Farkas Street |
Դինաստիա | Q617294? |
Քաղաքացիություն | Տրանսիլվանիա իշխանություն |
Ամուսին | Աննա Բորնեմիսցա |
Զավակներ | Ապաֆի Միքայել Բ[1] |
Նրա օրոք հունգարացիները Հաբսբուրգների դեմ ապստամբություն բարձրացրին։ Ապստամբությունը ճնշվեց, սակայն Ապաֆի Միքայելին հաջողվեց պահպանել իր իշխանությունը։
Ապաֆի Միքայելը վարել է հունգարահայերին հովանավորելու քաղաքականություն։
1672 թվականին Տրանսիլվանիայում հաստատվեց Մոլդովայից գաղթած 3000 հայ ընտանիք։ Հայերն այդտեղ նպաստել են արդյունագործության ու առևտրի զարգացմանը, հիմնել Գեռլա և Եղիսաբեթուպոլիս քաղաքները։ Ապաֆի Միքայել միջամտել է, որպեսզի Բիստրիցա քաղաքի իշխանությունը հարկերից ազատի հայ առևտրականներին։ 1680 թվականի հրամանագրով Ապաֆի Միքայել հայերին իրավունք է տվել Տրանսիլվանիայում ազատ առևտուր անել, մի այլ դեպքում իր պաշտպանության տակ է վերցրել նրանց անձը և ունեցվածքը։ 1689 թվականի հրամանագրով հայերին իրավունք է վերապահվել ունենալ իրենց դատավորին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.