Աշրաֆ Հանի
From Wikipedia, the free encyclopedia
Աշրաֆ Հանի (փուշթու՝ اشرف غني Aşraf Ğanī, դարի՝ اشرف غنی Aşraf Ğanī (մինչև 2015 թվականի նոյեմբեր Աշրաֆ Հանի Ահմադզայ[3], մայիսի 19, 1949(1949-05-19)[1][2], Լոգար, Աֆղանստանի թագավորություն), աֆղան քաղաքական գործիչ և տնտեսագետ, ով եղել է Աֆղանստանի նախագահ 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոս։ 2021 թվականի օգոստոսի 21-ին թալիբները վերահսկողության տակ առան Աֆղանստանը և նա փախավ երկրից Արաբական Միացյալ Էմիրություններ[4][5]։ Նրա փախուստից հետո Աֆղանստանի դեսպանատունը Տաջիկստանում դիմեց Ինտերպոլին՝ մեղադրելով Հանիին պետական միջոցների վատնման մեջ[6][7][8]։
Աշրաֆ Հանի փուշթու՝ اشرف غني | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան, Սթենֆորդի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Բեյրութի ամերիկյան համալսարան, Քաբուլի համալսարան, Lake Oswego High School? և Հաբիբիայի ավագ դպրոց |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, գրող, տնտեսագետ և մարդաբան |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | մայիսի 19, 1949(1949-05-19)[1][2] (75 տարեկան) |
Ծննդավայր | Լոգար, Աֆղանստանի թագավորություն |
Քաղաքացիություն | Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (2004-2021) և ԱՄՆ |
Ի ծնե անուն | փուշթու՝ محمد اشرف غني احمدزی |
Ամուսին | Ռուլա Գանի |
Զավակներ | Մարիամ Գանի |
Կայք՝ | president.gov.af |
Հանին առաջին անգամ ընտրվել է 2014 թվականի սեպտեմբերի 20-ին և վերընտրվել է 2019 թվականի սեպտեմբերի 28-ի նախագահական ընտրությունների արդյունքում։ Նա հայտարարվեց հաղթող երկարատև գործընթացից հետո 2020 թվականի փետրվարին և երկրորդ անգամ երդվեց 2020 թվականի մարտի 9-ին։ Ունենալով մարդաբանական կրթություն՝ նա մինչ այդ եղել է Աֆղանստանի ֆինանսների նախարար և Կանցլեր Քաբուլի համալսարանում։
Մինչև Աֆղանստան վերադառնալը 2002 թվականին Հանին եղել է մարդաբանության ոլորտում պրոֆեսոր և աշխատել է Համաշխարհային բանկում։ Որպես ֆինանսների նախարար 2002 թվականի հուլիսից 2004 թվականի դեկտեմբերը նա փորձել է վերականգնել Աֆղանստանի տնտեսությունը Թալիբանների կառավարությունի անկումից հետո։