Աշոկա Մեծ
From Wikipedia, the free encyclopedia
Աշոկա Մեծ (դևանագարի՝ अशोक, Aśoka IAST, «[ծնված] առանց ցավի») - Մաուրիների կայսրության արքա մ.թ.ա 273 - մ.թ.ա. 232 թթ.։ Իրեն է ենթարկել Հարավային Ասիայի զգալի մասը՝ Աֆղանստանից մինչև Բենգալիա։ Հայտնի է որպես բուդդիզմի տարածող։ Թողել է բազմաթիվ հուշարձաններ։ Իրականացրել է մի շարք բարեփոխումներ։ Խրախուսում էր ոռոգման համակարգերի կառուցումը և բժշկության զարգացումը, կառուցում էր ճանապարհներ և քարավան-սարայներ, մեղմացրել է արդարադատության համակարգը։
Աշոկա Մեծ սանսկրիտ՝ अशोक, असोक, սանսկրիտ՝ Ashōka և Aśōka | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 304 |
Ծննդավայր | Պատնա, Մաուրյաների պետություն |
Մահացել է | մ. թ. ա. 232 |
Մահվան վայր | Պատնա, Մաուրյաների պետություն |
Քաղաքացիություն | Մաուրյաների պետություն և Հնդկաստան |
Մայրենի լեզու | սանսկրիտ |
Կրոն | բուդդայականություն |
Ազդվել է | Բուդդա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, կայսր և բհիկու |
Ամուսին | Տիշյարակշա, Կաուրվակի, Մահարանի Դևի, Ռանի Պադմավատի և Asandhimitra? |
Ծնողներ | հայր՝ Բինդուսարա, մայր՝ Subhadrangi? |
Զբաղեցրած պաշտոններ | Մաուրյաների կայսր |
Երեխաներ | Կունալա, Միհինդա, Սանգամիտա, Տիվալա և Չարումատի |
Ashoka Վիքիպահեստում |
Մ.թ.ա. մոտ 260 թ. Աշոկան կործանարար պատերազմ է մղում Կալինգա նահանգի (այժմ՝ Օդիշա) դեմ։ Նա նվաճում է Կալինգան, ինչն իր նախնիներից ոչ ոք (սկսած Չանդրագուպտա Մաուրյայից) չէր արել։ Իր թագավորության գլխավոր կենտրոնը գտնվում էր Մագադհայում (այժմ՝ Բիհար)։ Աշոկան Կալինգայի պատերազմի զանգվածային սպանություններին ականատես լինելուց հետո ընդունում է բուդդայականությունը, որը նա մղել էր իր նվաճողական ձգտման պատճառով։ «Աշոկան անդրադարձավ Կալինգայի պատերազմին, որն ըստ որոշ տվյալների ունեցել է ավելի քան 100,000 զոհ և 150,000 աքսորյալ»։ Աշոկան աստիճանաբար ընդունեց բուդդայականությունը սկսած մ.թ.ա. 263 թ. վերջերից։ Ավելի ուշ նա նվիրվում է Ասիայում բուդդայականության քարոզին և ստեղծում արձաններ, որոնք պատկերում էին Գաուտամա Բուդդայի կյանքում տեղ գտած մի քանի նշանակալից դեպքեր։ Աշոկան բուդդայականությունը դիտարկում էր որպես մի ուսմունք, որը կարող էր մշակութային հիմք հանդիսանալ քաղաքական միասնության համար։ Աշոկան այժմ հիշվում է որպես մարդասեր կառավարիչ։ Կալինգայի հրովարտակում նա իր ժողովրդին դիմում է որպես իր «երեխաներ» և նշում, որ լինելով հայր նա իրենց լավն է ցանկանում։