From Wikipedia, the free encyclopedia
Անտարկտիկայի համաձայնագիր (անգլ.՝ Antarctic Treaty), միջազգային համաձայնագիր, որը նախատեսում է Անտարկտիկայի ապառազմականացումը և միջուկային զենքի օգտագործման և փորձարկման արգելքը՝ մայրցամաքի ողջ տարածքում։ Համաձայնագիրը կնքվել է 1959 թվականի դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում։ Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1961 թվականի հունիսի 23-ին՝ 12 նախնական մասնակից երկրների ստորագրման արդյունքում։
Համաձայնագրի գլխավոր նպատակը Անտարկտիկայի ողջ մարդկության շահերից բխող գործողությունների համար օգտագործելն է։ Բացի այդ, համաձայնագիրը երաշխավորում է գիտական հետազոտությունների ազատությունը և կարևորում միջազգային համագործակցության ապահովումը։ Արգելվում են ցանկացած տիպի միջուկային պայթյունների իրականացումը և ռադիոակտիվ նյութերի թաղումը մայրցամաքի տարածքում։ 1982 թվականին, որպես համաձայնագրի մի մաս և 9-րդ հոդվածի իրագործում, ուժի մեջ է մտել «Անտարկտիկայի ծովային կենդանի ռեսուրսների պահպանման կոնվենցիա» (ԱԾԿՌՊ)[1]։ Համաձայնագրի կետերի և դրույթների պահպանումն ապահովում է «ԱԾԿՌՊ կոմիտեն», որի շտաբկայանը գտնվում է Ավստրալիայի Թասմանիա նահանգի Հոբարթ քաղաքում։
2010 թվականի հունվարին համաձայնագիրը ստորագրել են 46 պետություններ, որոնց 28-ը համարվում են կոնսուլտատիվ կողմեր։ Համաձայնագրի շրջանակներում մասնագետները առանձնացնում են պետությունների երեք հիմնական խմբեր[2]՝
Սկզբնական մասնակից երկրները նշված են թավատառ։
Երկիր | Խորհրդակցական ձայնի իրավունք | Ստորագրման ամսաթիվ |
---|---|---|
Ավստրալիա | Այո | 23 հունիս, 1961 |
Ավստրիա | 25 օգոստոս, 1987 | |
Արգենտինա | Այո | 23 հունիս, 1961 |
Բելառուս | 19 հուլիս, 2006 | |
Բելգիա | Այո | 23 հունիս, 1961 |
Բուլղարիա | Այո | 11 սեպտեմբեր, 1978 |
Բրազիլիա | Այո | 16 մայիս, 1975 |
Միացյալ Թագավորություն | Այո | 23 հունիս, 1961 |
Վենեսուելա | 24 մարտ, 1999 | |
Հունգարիա | 27 հունվար, 1984 | |
Գվատեմալա | 31 հուլիս, 1991 | |
Գերմանիա | Այո | 5 փետրվար, 1979 |
Հունաստան | 8 հունվար, 1987 | |
Դանիա | 20 մայիս, 1965 | |
Հնդկաստան | Այո | 19 օգոստոս, 1983 |
Իսպանիա | Այո | 31 մարտ, 1982 |
Իտալիա | Այո | 18 մարտ, 1981 |
Կանադա | Այո | 4 մայիս, 1988 |
Չինաստան | Այո | 8 հունիս, 1983 |
Կոլումբիա | 31 հունվար, 1989 | |
Հյուսիսային Կորեա | 21 հունվար, 1987 | |
Կուբա | 16 օգոստոս, 1984 | |
Մալայզիա | 31 հոկտեմբեր, 2011 | |
Մոնակո | 30 մայիս, 2008 | |
Մոնղոլիա | 23 մարտ, 2015 | |
Նիդերլանդներ | Այո | 30 մարտ, 1967 |
Նոր Զելանդիա | Այո | 23 հունիս, 1961 |
Նորվեգիա | Այո | 23 հունիս, 1961 |
Պակիստան | 1 մարտ, 2012 | |
Պապուա Նոր Գվինեա | 16 սեպտեմբեր, 1975 | |
Պերու | Այո | 10 ապրիլ, 1981 |
Լեհաստան | Այո | 23 հունիս, 1961 |
Պորտուգալիա | 29 հունվար, 2010 | |
Հարավային Կորեա | Այո | 28 հունվար, 1986 |
Ռուսաստան | Այո | 23 հունիս, 1961 |
Ռումինիա | 15 սեպտեմբեր, 1971 | |
Սլովակիա | 1 հունվար, 1993 | |
ԱՄՆ | Այո | 23 հունիս, 1961 |
Թուրքիա | 24 հունվար, 2006 | |
Ուկրաինա | Այո | 28 հոկտեմբեր, 1992 |
Ուրուգվայ | Այո | 11 հունվար, 1980 |
Ֆինլանդիա | Այո | 15 մայիս, 1984 |
Ֆրանսիա | Այո | 23 հունիս, 1961 |
Չեխիա | Այո | 14 հունիս, 1962 |
Չիլի | Այո | 23 հունիս, 1961 |
Շվեյցարիա | 24 ապրիլ, 1984 | |
Շվեդիա | Այո | 21 հունվար, 1987 |
Էկվադոր | Այո | 15 սեպտեմբեր, 1987 |
Էստոնիա | 17 մայիս, 2001 | |
Հարավաֆրիկյան Հանրապետություն | Այո | 23 հունիս, 1961 |
Ճապոնիա | Այո | 23 հունիս, 1961 |
2015 թվականի ապրիլ ամսվա դրությամբ[3]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.