Անտառային հրդեհներ Հունաստանում (2021)
From Wikipedia, the free encyclopedia
Անտառային հրդեհներ Հունաստանում 2021 թվականին, բազմաթիվ անտառային հրդեհներ, որոնք տեղի են ունեցել Հունաստանում 2021 թվականի օգոստոսից ի վեր, որոնց հետևանքով զոհվել է 2 մարդ[3],, տուժել է առնվազն 20 մարդ, այրվել են տասնյակ տներ։ Հրդեհները սկսվել են անոմալ շոգից հետո, երբ ջերմաստիճանի առավելագույն արժեքը հասել է 41,1 աստիճանի։ Իշխանությունները տարհանել են մի քանի գյուղեր ու քաղաքներ։ BBC News-ի տվյալներով՝ Հունաստանն ամենաուժեղ շոգին է դիմանում 1987 թվականից ի վեր[4]։
Անտառային հրդեհներ Հունաստանում | |
---|---|
Տեսակ | wildfire season in Greece? |
Տեղադրանք | Agia Triada?[1][2], Կիֆիսիա, Afidnes?, Varympompi?, Parnitha?, Տատոյ, Malakasa?, Lampiri?, Օլիմպիա բնակավայր, Lalas?, Koliri?, Oichalia Municipality?, Diavolitsi?, Antheia, Messenia?, Oinoi?, Ellispontos Municipal Unit?, Siatista?, Deskati?, Gramos?, Nea Santa?, Konitsa?, Sithonia?, Evros Prefecture?, Հռոդոս, Agia Anna?, Limni?, Mantoudi?, Vasilika?, Rovies?, Martino?, Palaiochori, Lamia?, Theologos, Fthiotis? և Kryoneri? |
Երկիր | Հունաստան |
Տարեթիվ | 2021 |
Զոհվածներ | 3 մարդ |
2021 wildfires in Greece Վիքիպահեստում |
Ամենամեծ անտառային հրդեհները տեղի են ունենում Ատտիկայում, Օլիմպիայում, Մեսինիայում, իսկ ամենաավերիչ հրդեհները՝ Եվբեայի հյուսիսում[5][6][7][8]։ Լաստանավերով կղզիներից տարհանել են մոտ 2000 մարդու[4]։ Ներկայումս այրվել է 115 000 հեկտար վարելահող (2007 թվականից ի վեր ամենավատ հրդեհային սեզոն), և միայն Եվբեայի հյուսիսում այրվել է ավելի քան 50 000 հեկտար տարածք[4][9][10]։