![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bd/Tunnelrettungsuebung-2.jpg/640px-Tunnelrettungsuebung-2.jpg&w=640&q=50)
Տարհանում
From Wikipedia, the free encyclopedia
Տարհանում (լատին․՝ evacuatio, evacuare – դատարկել, հեռացնել), վտանգավոր տարածքից մարդկանց, կենդանիների և նյութական արժեքների ժամանակավոր տեղափոխումն ու տեղաբաշխումն անվտանգ տարածք («Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bd/Tunnelrettungsuebung-2.jpg/640px-Tunnelrettungsuebung-2.jpg)
Վտանգավոր տարածք` տեղանք կամ առանձին բնակավայր, օբյեկտ, որտեղ արտակարգ իրավիճակների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացել կամ կարող են առաջանալ մարդկանց կյանքի, առողջության և բնականոն կենսագործունեության վրա բացասաբար ազդող գործոններ։
Անվտանգ գոտի` տեղանք, բնակավայր, որը գտնվում է հնարավոր ավերածությունների և վտանգավոր տարածքներից և օբյեկտներից դուրս ու պիտանի է տարհանվող բնակչությանը տեղավորելու համար։