![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/The_Expendables_2_Cast_Roster.jpg/640px-The_Expendables_2_Cast_Roster.jpg&w=640&q=50)
Անզսպելիները 2
From Wikipedia, the free encyclopedia
«Անզսպելիները 2» (անգլ.՝ The Expendables 2), ամերիկյան մարտաֆիլմ, որը հանդիսանում է «Անզսպելիները» ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմը արտադրել և ղեկավարել են պրոդյուսերներ՝ Ավի Լերներին, Կեվին Քինգ Թեմփլթոնը, Դենի Լերներին և Լես Վելդոնը, որոնք ներկայացնում են Millennium Films և Nu Image ընկերությունները։ Սցենարը գրել են Սիլվեստր Ստալոնեն և Ռիչարդ Ուենկին՝ Կեն Կաուֆմանի, Դևիդ Ագոստոյի սյուժեի հիման վրա, իսկ ռեժիսորի դերն է ստանձնել Սայմոն Ուեսթը[19]։ Ֆիլմի դեպքերը ծավալվում են «Անզսպելիները» ջոկատի վարձկանների շուրջ, որոնց համար առաջին հայացքից հեշտ թվացող առաջադրանքն ավարտվում է իրենցից մեկի սպանությամբ։ Այդպիսի խոշոր կորուստը մրցակից ջոկատի մարդասպան լիդերից, րը ուզում էր ստանալ Սառը պատերազմի զինագործական պլուտոնիումը, վրեժխնդիր լինելուց բացի այլընտրանք չի թողում ջոկատին[20][21]։
Կենտրոնական պրոտագոնիստի դերը, ինչպես նախորդ ֆիլմում, կատարել է Սիլվեստր Ստալոնեն, անտագոնիստի դերը՝ Ժան-Կլոդ Վան Դամը։ Վան Դամի դերասանական աշխատանքը քննադատները չափազանց բարձր են գնահատել, համարում են, որ նրա դերակատարմամբ այդ կերպարն ավելի տպավորիչ է։ Ըստ Première -ի լրագրի դերասանը ճանաչվել է «2012 թվականի լավագույն չարագործ»։ Մնացած դերերն են խաղացել՝ Ջեյսոն Սթեթհեմը, Ջեթ Լին, Դոլֆ Լունդգրենը, Չակ Նորիսը, Թերի Քրուզը, Լիամ Հեմսվորթը, Բրյուս Ուիլիսը, Առնոլդ Շվարցենեգերը, Սքոթ Էդքինսը և ուրիշներ[22]։
Կինոնկարի նկարահանումները, որի արտադրական բյուջեն պաշտոնական տվյալներով կազմել է 100 միլիոն դոլար՝ սկսվել են 2011 թվականի հոկտեմբերին և շարունակվել են շուրջ 3 ամիս, մասնավորապես Բուլղարիայում, մասնակիորեն ԱՄՆ-ում և Չինաստանում։ Ֆիլմը վարձույթ է դուրս եկել 2012 թվականին Universal Pictures International (UPI) կողմից։ Հանդիսատեսից ու քննադատներից ստանալով հիմնականում դրական արձագանքներ, ինչպես նաև համաշխարհային վարձույթում հավաքելով ավելի քան 300 միլիոն դոլար, «Անզսպելիները 2» գերազանցել են օրիգինալ ֆիլմը և մինչև հիմա հանդիսանում են ամենահաջողված կինոնկարներից մեկը[23][24][25]։