![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/Karte_Ogaden_Haud_Somali.gif/640px-Karte_Ogaden_Haud_Somali.gif&w=640&q=50)
Անգլո-եթովպիական համաձայնագիր (1944)
From Wikipedia, the free encyclopedia
Անգլո–եթովպիական 1944 թվականի համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 19-ին Ադիս Աբեբայում՝ երկու տարի ժամկետով, երբ լրացել է 1942 թվականի անգլո-եթովպիական համաձայնագրի գործողության ժամկետը։ Այն նախատեսում էր Մեծ Բրիտանիայի կողմից Եթովպիայի ինքնիշխանության լիակատար ճանաչում և Ջիբութի-Ադիս-Աբեբա երկաթուղու կառավարման փոխանցումը Եթովպիայի իշխանություններին երեք ամիս անց (պայմանով, որ Եթովպիայի կառավարությունը կկարողանա երաշխիքներ տրամադրել երկաթուղու անխափան գործունեության ապահովման համար)։ Բրիտանական կառավարությունը հրաժարվում էր դիվանագիտական առաջնահերթության իրավունքից և Եթովպիայում այլ պետությունների խորհրդականների նշանակման կամ հաստատման բացառիկ իրավունքից, սակայն համաձայնագիրը հաստատում էր, որ գործողության ընթացքում, այսինքն մինչև 1946 թվականի դեկտեմբերի 19-ը, բրիտանական ռազմական վարչակազմը լիովին պահպանվում է Օգադեն նահանգում և, այսպես կոչված, Պահեստային գոտում, որոնք հարում էին Սոմալիին և կազմում էին Եթովպիայի տարածքի մեկ երրորդը։ Եթովպիան նաև բրիտանական կառավարությանը թույլատրում էր կանոնավոր օդային հաղորդակցություն հաստատել իր տարածքի վրա և իր վրա էր վերցնում վայրէջքի հարթակների գործունեության ապահովումը և դրանց պատշաճ պահպանությունը։
![Территория Огадена](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/Karte_Ogaden_Haud_Somali.gif/640px-Karte_Ogaden_Haud_Somali.gif)
Անգլո-եթովպիական համաձայնագիր (1944) | |
---|---|
Պայմանագրի տիպ | Համաձայնագիր |
Ստորագրվել է — վայր |
1944 թվականի դեկտեմբերի 19![]() |
Կողմեր | ![]() ![]() |
Լեզուներ | անգլերեն, ամհարերեն |
Բանակցությունների ընթացքում Եթովպիան հրաժարվել է 1 մլն ֆունտ ստեռլինգի չափով անվերադարձ գումար ստանալու Մեծ Բրիտանիայի առաջարկից, քանի որ Եթովպիայի կառավարությունն իր ինքնիշխանության հետ անհամատեղելի է համարել գումարի փոխանցման հետ կապվող պարտավորությունը՝ ստեղծել երկրի զարգացման խորհուրդ, որը կներառի և՛ բրիտանացի, և՛ եթովպացի մասնագետներին[1]։